Դերասանի վարպետության ընտրությամբ գործունեության 2019-2020 տարվա նախագծեր

2019-2020- ուսումնական տարվա դասընթացներն անցան շատ բուռն ու աշխատանքով լեցուն։ Սովորողների հետ հաստատվեց շատ անմիջական կապ։ Միասին աշխատեցինք ինչպես մեծը՝ մեծի հետ։ Հաղթահարեցինք դժվար փուլեր․ վախ, ամաչկոտություն․․․
Սովորողները հաճույքով, ոգևորված և ամեն անգամ նոր մտահաղացումներով էին հաճախում դասերին։ Իրականացրել ենք մի շարք նախագծեր, ճամփորդություններ։ Ստեղծել են աուդիոհեքիաթների փաթեթ, ստվերային թատրոն-ներկայացումների փաթեթ։
Խմբի մի քանի սովորողներ մասնակցում են նաև իմ «հայալեզու մուլտֆիմներ» նախագծում՝ կրկնօրինակելով մուլտֆիլմի հերոսների ձայները։

Առաջին կիսամյակային նախագծեր
⦁ ծանոթանալ <<դերասան>> մասնագիտությանը
⦁ ինքնաներկայացում, ինքնաբացահայտում
⦁ համր էտյուդներ (անհատական, խմբային)
⦁ աուդիոհեքիաթների փաթեթի ստեղծում
⦁ վիդեոներկայացումների փաթեթի ստեղծում
⦁ շնչառական վարժություններ
⦁ փոքրիկ բեմադրություններ մեդիաուրբաթներին
⦁ ընթերցանություն(մասնագիտական նյութեր)
⦁ շուտասելուկներ ( տեմպոռիթմերով)
⦁ ֆիլմի, մուլտֆիլմի դիտում, քննարկում
⦁ համր էտյուդներ (խմբային)
⦁ այց թատրոններ, կինոթատրոններ
⦁ տիկնիկային ներկայացումների բեմադում(կերպարների պատրաստում)
⦁ ստվերային թատրոն
⦁ ամանօրյա փոքրիկ բեմադրություններ
⦁ կրթահամալիրի տոնացույցով որոշված ծեսերի մասնակցություն

Երկրորդ կիսամյակային նախագծեր
⦁ անհատական էտյուդներ
⦁ խմբային էտյուդներ
⦁ շնչառական վարժություններ
⦁ «աուդիոհեքիաթներ» փաթեթի ստեղծում
⦁ «վիդեոներկայացումներ» փաթեթի ստեղծում
⦁ տիկնիկային ներկայացումների բեմադում(կերպարների պատրաստում)
⦁ ստվերային թատրոն
⦁ շուտասելուկներ (տեմպոռիթմերով)
⦁ այց թատրոններ, կինոթատրոններ,
⦁ ընթերցանություն(մասնագիտական նյութեր)
⦁ առակներ, պատմվածքներ (քննարկումներ, վերլուծություն)
⦁ ֆիլմի, մուլտֆիլմի դիտում, քննարկում
⦁ պիեսի(ների) բեմադրություն (ներառված խոսք)
⦁ կրթահամալիրի տոնացույցով որոշված ծեսերի մասնակցություն

Թողնել մեկնաբանություն