Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ 1-ին դասարանցիների կրթական շքերը ՝ ավագ դպրոցի մարմարյա սրահում։ Ամեն ինչ շատ վառ ու գունավոր էր՝ իսկական տոն 1-ին դասարանցիների, ինչու չէ նաև ծնողների և ուսուցիչների համար։ Միասին երգեցինք, պարեցինք ու բարի երթ մաղթեցինք 1-ին դասարանցիներին։
Այնուհետև անցանք մեր երկարացված օրվա պարապմունքին։ Երեխաները գուշակեցին հանելուկներ, խաղացին, իսկ վերջում ծեփամածիկով պատրաստեցին այն ինչ կարողացան։
Օրվա ամփոփումը տեսանյութում