Այսօր տրամադրությունն մարզական էր, սեմինար պարապմունքն անցկացրեցինք Մայր դպրոցի մարզադահլիճում։ Թեման էստաֆետային խաղերն էր, մի լավ մարզվելուց հետո սկսեցինք խաղալ։
Սեմինարը վարեց Նաիրա Հարությունյանը
Տեսանյութը Անի Միրզոյանի
Այսօր տրամադրությունն մարզական էր, սեմինար պարապմունքն անցկացրեցինք Մայր դպրոցի մարզադահլիճում։ Թեման էստաֆետային խաղերն էր, մի լավ մարզվելուց հետո սկսեցինք խաղալ։
Սեմինարը վարեց Նաիրա Հարությունյանը
Տեսանյութը Անի Միրզոյանի
Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։
Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։
Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում:
Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը , նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։
Միջավայր
Բովանդակություն