ՍՈՒՏԱՍԱՆԸ

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։
— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 23․09-27․09

Երկուշաբթի 23.09.2019
13:30-14:00 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14:00-15:00 ստեղծագործական ժամ (պատրաստում ենք նկար,
նախապես հավաքած տերևներով)
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 բակային խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Երեքշաբթի 24․09․2019
9։30 ճանապարհորդություն,
բարձունքի հաղթահարում
16։30-17։00 տուն ճանապարհում

Չորեքշաբթի 25․09․2019
13:30-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 գուաշներով պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 սեղանի խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Հինգշաբթի 26․09․2019
13:30-15։00 աշխատում ենք գունավոր թղթերով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Ուրբաթ 27․09․2019
13:30-14:30 խնամում ենք դասարանի ծաղիկները, մաքրում և ջրում
14:30:15:00 երաժշտական խաղ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 բակային խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Շաբաթվա հեքիաթներ՝
Հովհաննես Թումանյան <<Սուտասանը>>