Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 16․09-20․09

Երկուշաբթի 16.09.2019
13:35-14:00 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14:00-15:00 աշխատում ենք գունավոր թղթերով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Երեքշաբթի 17․09․2019
13:35-14:00 խնամում ենք կրթահամալիրի ծաղիկները, մաքրում և ջրում
14:00-15:00 լող
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 նկարում ենք օրվա տպավորությունները
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Չորեքշաբթի 18․09․2019
13:35-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Հինգշաբթի 12․09․2019
13:35-14:30 առակներ
14:30-15:00 պատկերում ենք օրվա առակը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 երաժշտական խաղ
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Ուրբաթ 13․09․2019
13:35-14:30 բակը մաքրում ենք աղբից
14:30:15:00 լող
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 աշխատում ենք գունավոր թղթերով
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում

Շաբաթվա հեքիաթներ՝
ռուսական ժողովրդական հեքիաթ <<Ով աշխատի նա կուտի>>
Հովհաննես Թումանյան <<Սուտասանը>>

բանաստեղծություններ՝
Ղազարոս Աղայան <<Առավոտը գյուղում>>

առակներ՝
Աթաբեկ Խնկոյան <<Ագռավն ու աղվեսը>>

Խաղեր՝
<<Թռչուններն ու վանդակը>>
Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի։ Խմբերից մեկը կազմում է շրջան՝ <<վանդակ>>, իսկ մյուս խումբը՝ <<թռչունները>>, գտնվում են վանդակից դուրս։
Որևէ ազդանշանով (ծափով, երաժշտությոմբ) վանդակ կազմած խաղացողները ձեռքերը բարձրացնում են վեր, իսկ թռչունները մտնում են վանդակ և դուրս գալիս։ Երաժշտության հանկարծակի ավարտումով շրջանում կանգնած երեխաները ձեռքերը իջեցնում են ՝ փակելով վանդակը։Այնուհետև խմբերը դերերը փոխում են։

ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ.
Կտուցն առավ,
Ծառին թռավ:

Օ, ինչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց,
Էրվեց
Պանրի հոտով:

Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ,
Փափկամազիկ,
Բացեց լեզուն անուշ, մեղուշ,
Թափեց, լափեց շաքար ու նուշ.
Ինչքան լավն ես,
Ես քո գերին,

Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին:
Մի դու մտիկ
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ազին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին:
Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայն էլ կըլի հրեշտակի:
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի:
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի:

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած`
Ագռավային
Բկովը մին,
Որ չկռռաց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց:

Սեմինար պարապմունք, առաջին բուժօգնություն 11.09.2019

Սեմինարը նախատեսված էր կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների համար։ Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։ Հիմնական գործունեությունը իրականացվեց պարապմունքի  ժամանակ: Բաժանվեցինք 3-4 խմբի, ստացանք համապատասխան իրավիճակային խնդիր, որը պետք է կարգավորեինք նախատեսված ժամանակի ընթացքում: Նախապես վերցրել էինք բժշկական պարագաներ` բինտ , բամաբակ, ախտահանող միջոցներ։
Պրոցեսն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական, կարծում եմ պարապմունքից հետո ավելի վստահ կլինեմ գիտելիքներիս վրա և հարկ եղած դեպքում պատշաճ ձևով կկարողանամ ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Իհարկե ցանկալի է, որ այս թեմայով սեմինար պարապմունքները շարունակական լինեն։
Սեմինարը վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։