Մեր փոքրիկ զատիկները

Գունավոր թղթերից պատրաստում ենք զատիկներ։

Նպատակը՝ երեխան սովորում է ճիշտ օգտվել մկրատից և սոսնձից,
սովորում է ինքնուրույն կտրել և փակցնել պատկերները անհրաժեշտ տեղում

Բարձունքի հաղթահարում

Վայրը՝ Արմավիրի մարզ, Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզր Կարմիր (Ղզլ 937մ) լեռ,
Երթուղի՝  Հարավային դպրոց-Մուսալեռ-Զվարթնոց-Վաղարշապատ-Արմավիրի մայրուղի-Գեղակերտ-Ծաղկալանջ 23,7կմ

Ժամկետը՝  Սեպտեմբերի 24 , ժամը ընդհանուր պարապմունքից հետո՝ 09:30

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան և Էլիզաբեթ Ադիկյան, Մարգարիտ Հովնանյան և Նաիրուհի Համբարձումյան 

Մասնակիցներ՝ 1-1, 1-2 դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»,  նախագծին: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝
• Խմբով աշխատելու  կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր

  •  թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
  • սպորտային համազգեստ,
  • ուսապարկ, ջուր, սնունդ, արևապաշպան գլխարկ
  • Էկո նախագծի իրականացման համար աղբի  տոպրակներ, ձեռնոցներ
  • Խոշորացույց, հեռադիտակ

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
Սննդի կազմակերպում:
Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:
Ճամփորդության վայրի մասին նյութերի դիտում, ուսումնասիրում:/մյուս դասարանների աշխատանքները/

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

 Ճամփորդության նկարագրություն

1-ին կանգառ՝՝ Զվարթնոց տաճար

2-րդ կանգառ՝ Ծաղկալանջ գյուղ . առաջին դասարնի սովորողների հետ կայցելենք Ծաղկալանջ գյուղ, մեզ կմիանան գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներ, տնօրեն Հ. Եգորյան, որից հետո կգնանք Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզրին գտնվող Կարմիր (Ղզլ )լեռան լանջ՝ առաջին դասարանի սովորողների հետ կքայլենք դեպի լեռը, կուսումնասիրենք տեղանքը, կիրականացնենք Էկո նախագիծ:

Բարձունքի հաղթահարում՝  կհաղթահարենք Կարմիր լեռը(937մ), կերգենք «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ» երգը :  Միասին կիրականացնենք աշնանային պլեներ՝ լեռան գագաթից, լանջից  բացվում է աշնանային Ծաղկալանջի տեսարանը, երևում է գյուղը, դաշտերը, խաղողի այգիները:

Բարձունքը հաղթահարելուց հետո լեռան լանջին կկատարենք, «Կաքավիկը», «Լորիկ», «Բուլուլ» պարերգը:

Փուլ 3-րդ Ամփոփում

ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում: