Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Նախագծային շաբաթը սկսեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածների ընթերցումով, էպոսի հիման վրա նկարահանված մուլֆիլմի դիտումով։ Սովորողների հետ միասին քննարկեցինք, վերլուծեցինք կերպարներին, յուրաքանչյուրն ընտրեց իր համար ամենատպավորիչ հատվածն ու նկարեց։

Հաջորդ տեսադասն անցավ ավելի ուրախ ու զվարճալի, քանի որ սովորողների հետ միասին խաղացինք «Այգեպան» խաղը։ Մեզ միացել էր նաև մեր դասվար Գոհար Սմբատյանը , միասին խաղացինք, ուրախացանք, և միառժամանակ ստուգեցինք նաև սովորողների հշողությունը։

Եվ վերջում, մեր առցանց դասերն ամփոփեցինք բնագիտական փորձով։ Փուչիկի օգնությամբ որսացինք մեր կողմից պատրաստված թղթե ձկնիկներին և երկրաչափական պատկերներին։ Նաև առանձնացրեցինք աղը՝ սև պղպեղից․

Մեկ կարծիք «Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Մայիսի 25-ից հունիսի 5-ի ուսումնական ճամբարի նախագծերի ամփոփում – Հարավային դպրոց-պարտեզ

Թողնել մեկնաբանություն