Էլենի ամենասիրելի վայրերից մեկը կենդանաբանական այգին է։ Ամեն անգամ նոր ոգևորությամբ է նայում կենդանիներին, բնութագրում նրանց արտաքին տեսքը, փորձում կրկնել ձայները։ Այս անգամը ևս բացառություն չէր ՝
Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։
Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն: 1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: 1970-1980-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ: