Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ
Օրը՝ 24․05
Ժամը՝ 12։00
Վայրը՝ Փոքր դահլիճ, Միջին դպրոց
Նպատակը՝
- սովորողների մոտ զարգացնել թիմային աշխատելու կարողությունը
- զարգացնել երևակայությունը
- զարգացնել դերասանական կարողությունները
- զարգացնել բեմում անկաշկանդ շարժվել, խոսել, խաղալու հմտությունները
- զարգացնել ստեղծագործելու ունակությունները
- ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական հմտություններ
Ընթացքը՝ Սովորողների հետ միասին կարդալու ենք վիպակը, դիտելու ենք ֆիլմը: Առանձնացնելու ենք հետաքրքիր հատվածներ ու սկսենք բեմադրման աշխատանքները: Ներկայացման համար անհրաժեշտ իրերը, զգեստները միասին ենք պատրաստելու: Արդյունքում կունենանք փոքրիկ հետաքրքիր ներկայացում:
Հանդիսատես՝ Կրտսեր և Միջին դպրոցների սովորողներ, դասավանդողներ։