Քայլով դեպի Տիգրան Հայրապետյան գրադարան

Մասնակիցներ՝ 1.1 դաարանի սովորողներ

Ժամկետը՝ փետրվարի 20-ին, ժամը 12:00-13-30

Վայրը՝ Մայր դպրոց, Տիգրան Հայրապետյան գրադարան

Նպատակը՝ ծանոթանալ Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահին, ընտրել ընթերցանության համար գիրք:

Խնդիրները՝

  • ճամփորդության  նախապատրաստվելու կարողությունների ձևավորում
  • գրադարանում պահելու, վարքագծի ձևավորում
  • բանավոր խոսքի զարգացում, տեսածը, լսածը վերապատմելու, մտքերը շարադրելու կարողության ձևավորում:
  • գրքից օգտվելու մշակույթի ձևավորում

Նկարագրություն՝ քայլքով, երգելով, արտասանելով կհասնենք Մայր դպրոց, կշրջենք ընթերցասրահում, կընթերցեմ  «Ճամփորդները» հեքիաթը, կքննարկենք: Գրադարանավար՝ տիկին Նոնան կցուցադրի փոքրիկ պրեզենտացիա՝ գրքերից օգտվելու և պահպանելու մասին: Վերադառնալուց հետո սովորողները կպատմեն իրենց տպավորությունների մասին:

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան
Օգնական Էլիզաբեթ Ադիկյան

Ամփոփում՝

Թումանյանական հեքիաթները Հ.Մալյանի անվան թատրոնում

Վայրը՝ Հենրիկ Մալյան թատրոն
Հասցեն՝ Վարդանանաց 18

Մասնակիցներ` 1.1դասարանի սովորողներ
Պատասխանատու` Գոհար Սմբատյան
Օգնական` Էլիզաբեթ Ադիկյան

Ճամփորդության օրը՝ փետրվարի 21-ին
Ներկայացման սկիզբը, ավարտը`ժ. 10:30 —11:30
Մեկնումը դպրոցից՝  ժ.10:00

Նպատակը՝ դիտել Թումանյանական հեքիաթներ ներկայացումը

Խնդիրները՝  ներկայացումը համեմատել հեքիաթների հետ, յուրացնել ներկայացում դիտելու մշակույթը, ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում:

Ամփոփումը` 

Փոքրիկ Սեբաստացիներն անտառապարկում

Հարավային դպրոցի 1․1-ին և 2․1-ին դասարանի սովորողների հետ միասին այցելեցինք անտառապարկ, մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ամեն մի ծառ, ամեն մի տերև։ Շրջեցինք այգու ամբողջ տարծքով, երգեցինք, արտասանեցինք։ Իսկ վերջում երեխաները նկարեցին օրվա իրենց տպավորությունները։

Ամփոփումը տեսանյութում՝

«Ջրվեժ» անտառապարկ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 14, ժամը՝ 10.00 — 14:00

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • նկարչական ալբոմ, գունավոր մատիտներ
  •  մրգեր, ջուր
  • հեռադիտակ, խոորացույց

Նպատակը՝  «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»,  «Աշուն» նախագծերի իրականացմամբ նպաստել շրջակա միջավայրի ճանաչմանն ու բարելավմանը, իրականացնել նկարչական պլեներ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • կարողանալ պատմել տեսածի լսածի մասին

Ճամփորդության նկարագրություն

  • Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին,
  • դասավորում ենք ճամփորդական պայուսակը. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • զրուցում ենք անտառի, ծառերի մասին

Ճամփորդության ընթացքը.

Դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները
Քայլարշավ «Ջրվեժ» անտառապուրակում.
Սովորողների հետ քայլում ենք անտառապուրակում, ծանոթանում են ծառերին, թփերին, փորձում են գտնել իրենց ծանոթ ծառեր, թփեր:
Իրականացնելու ենք  նկարչական պլեներ:
Իրականացնելու ենք   միջավայրի խնամք

Աշնանային ընթերցումներ անտառում. Միասին ընթերցում ենք «Ծիածան» և «Չորս եղանակ» բանաստեղծությունները:

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • տեսանյութն ու պատումները կտեղադրեմ բլոգում, ենթակայքում

Կարմիր բլուր՝ բարձունքի հաղթահարում 1-ին դասարանցիների հետ

Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողները հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը՝ կարմիր բլուրը։ Այն գտնվում է Արմավիրի մարզի Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզրում։ Մինչ այնտեղ հասնելը, առաջին կանգառը կատարեցինք Զվարթնոցի տաճարում, որը կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով 7-րդ դարում։ Հաջորդիվ այցելեցինք Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոց, և մեր մեծ թիմին միացան տեղի դպրոցի առաջին դասարանի սովորողները, տնօրենը, ուսուցիչները, ուսուցչի օգնականները և միասին նվածճեցինք Կարմիր բլուրը։ Բարձունքում երեխաները ծածանեցին եռագույնը, եգեցին։ Վերադարձանք ծիրանենիների պուրակ, հյուրասիրեցինք, հյուրասիրվեցինք, երգեցինք, երեխաները գուաշներով նկարեցինք օրվա տպավորությունները և որպես օրվա լավ վերջաբան՝ պուրակը մաքրեցինք աղբից, ուրախ տրամադրությամբ և դրական լիցքերով վերադառձանք տուն։

Օրվա ամփոփումը տեսանյութում՝