Ճամփորդության ընթացքը Նախատեսվում է քայլարշավով անցնել Հաղթանակ կամրջի և սբ․ Սարգիս եկեղեցու մոտով անցնող քայլուղիով, մանկական երկաթգծով մարզական քայլքով հասնել դեպի Մանկական երկաթուղի։ Տեղում կկազմակերպենք և կանցկացնենք նկարչական պլեներ։ Նկարչական պլեներ անցկացնելուց, լուսանկարելուց հետո կընթերցենք բանաստեղծություններ և կերգենք: Ընթացքում էկո-նախագիծ (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, որոշել գետի ձախ ու աջ ափերը:
սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, ազգային երգ ու պարի տարածում
լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
Նախապատրաստական աշխատանք՝ դասարանում նախօրոք կազմում ենք ճանապարհի քարտեզը , ծանոթանում, իմանում՝ որ ճանապարհով ենք անցնելու, ինչ հետաքրքիր վայրեր կան։ Ծանոթանում ենք նաև օրվա եղանակին։ Փնտրում, ծանոթանում ենք Կասկադ համալիրի մասին պատմող տեղեկություններ։ Տեսանյութերով, նկարներով ուսումնասիրում ենք տեղանքը։ Ծանոթանում ենք նաև «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի մասին տեղեկություններին։
Ճամփորդության ընթացքը՝ ժ․10։00 շարժվում ենք դպրոցից, թվարկում ենք ճանապարհի մեզ արդեն ծանոթ վայրերը, ծանոթանում ենք նորերին։ Քայլքը սկսում ենք ժ․ 10։30։ Հայացք ներքևից համալիրին, քաղաքին։ Բարձրանում ենք աստիճաններով՝ ծանոթանալով արձանների նշանակությանը, քննարկում ենք, ներկայացնում մեզ ծանոթ տեղեկությունը։ Վերևում իրականացնում ենք նկարչական պլեներ՝ հայացք բարձունքից իմ քաղաքին, որն էլ կլինի « ԵՍ » նախագծի ամփոփումը։ Նախաճաշում ենք, կատարում Կոմիտասյան երգեր։ Բարձունքից իջնելիս անցնում ենք «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնով, որտեղ նախագծի պատասխանատուները սովորողներին փոխանցում են կենտրոնի, տեղի աշխատանքների մասին տեղեկություն։ Վերադառնում ենք դպրոց ժ․ 13։30։ Հաջորդ օրը սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին, և ամփոփում ենք տեսանյութով։