Մարտի 30-ից ապրիլի 3-ը հեռավար-առցանց ուսումնական նախագիծ: Թատրոնի խումբ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի թատրոնի խմբի սովորողներ

Ժամանակահատվածը — Մարտի 30-ից ապրիլի 3-ը

Նպատակը

  • երևակայության զարգացում
  • ինքնուրույն կարծիք կազմելու, կարողություններ
  • մտածելակերպի ընդլայնում և զարգացում
  • տեսածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • բանավոր խոսքի զարգացում

Ընթացքը՝ դիտել ներքևում տեղադրված մուլտֆիլմը, վերլուծել։ Բացատրել թէ ինչպե՞ս կվարվեին արջի փոխարեն, և ի՞նչու։ Որից հետո տեսակապով միասին կքննարկենք։

Հանդիպում ենք 03․04․2020
16։00 — 16։40 — 4-րդ դասարանի հետ
16։40 — 17։20 — 5-րդ դասարանի հետ։

Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ միասին հենց այդ օրն այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։

Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Ճամփորդության վայրը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ժամանակահատվածը՝ Փետրվարի 19, ժամը 10:00-12:30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության տարատարիք սովորողներ

Նպատակը՝ տեսնել Թումանյանի տունը, իրերն ու առարկաները, որոնք պատկանել են Թումանյանին, ծանոթանալ կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին:

Ընթացքը՝ Սովորողների հետ բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հատվածներ, ճամփորդության ընթացքում կքննարկենք հեքիաթները, կուսումնասիրենք ճանապարհները, որով անցնում ենք: Տուն-թանգարանում էքսկուրսավարի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Թումանյանի տանը, սենյակին, իրերին: Վերջում 3D ֆիլմ կդիտենք ու կվերադառնանք դպրոց:

Արդյունքները կամփոփենք սովորողների և իմ բլոգում:

Անխելք մարդը

Հատված Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>> հեքիաթից՝ դերաբաշխումներով։

Հեղինակ — Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ 

Մարդ — պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։

Հեղինակ— ճանապարհին պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

Ծառ — ու՞ր ես գնում, ա՛յ ճամփորդ

Մարդ — գնում եմ աստծու մոտ

Ծառ — դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Մարդ — կասեմ։

Հեղինակ — այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Հովհաննես Թումանյան

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ի՛նչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.

Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,

Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ

Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,

Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,

Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,

Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։


Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…

Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ…

Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…

Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…

Ծաղիկները
— Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…

Արևը
— Ա՛յ անուշներ.
Ա՛յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,

Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,

Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…

Անբան Հուռին

Հատված Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթից։

Հեղինակ — Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Աղջիկ — Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հեղինակ — Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։

Գորտեր — Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

Աղջիկ — Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…

Գորտեր — Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Աղջիկ — Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Շունն ու կատուն

Հատված Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> լեգենդից

Հեղինակ
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.

Աղջիկներ
— Ցուրտը տարա՞վ… վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Տղաներ
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ…

Ուսումնական ձմեռ։ Նախագծեր

Երկարացված օրվա կազմակերպում

Թատրոնի ընտրությամբ գործունեություն