Այլընտրանքային նկարչություն

Նախագծային աշխատանք

Ըստ նախագծի , այսօր 1․1-ին դասարանի հետ միասին նկարեցինք այլընտրանքային տարբերակով։ Օգտագործեցինք սեփական ձեռքերը, մատիկները և բամբակե փայտիկներ։ Ահա արդյունքը՝

Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում 13.04-17.04

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Այլընտրանքային նկարչություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 13-17-ը

Նպատակը՝

  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • Նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Անհրաժեշտ պարագաները՝

  • թուղթ
  • գունավոր գուաշ կամ ջրաներկ
  • վրձին
  • բամբակե փայտիկներ
  • թել

Ամփոփում՝

Ինքնաշեն խաղ «Զատիկ և մեղու»

Անհրաժեշտ նյութեր՝

  • քարեր (9-10 հատ)
  • գունավոր գուաշ
  • վրձին
  • ստվարաթուղթ

Ամփոփում՝

Երկարացված օր․Հեռավար-առցանց ուսուցում 06.04-10.04․ Ամփոփում

Նախորդ տեսադասերից հետո երեխաները շատ ոգևորված էին, այս անգամ գրեթե ամբողջ դասարանն էր միացել տեսադասերին, անգամ այն երեխաները ՝ ովքեր երկարացված օրվա ճամբարականներ չեն։ Այս շաբաթ նույնպես շատ արդյունավետ և օգտակար տեսադասեր եղան, երեխաները խոստացան, որ լավ կպահեն ժամացույցները և կբերեն դպրոց, որպեսզի կիրառենք այն նաև ուսումնական պրոցեսի ժամանակ։ Իսկ կախազարդերն արդեն իսկ զարդարել են սովորողների զատկական սեղանները։

Ինքնաշեն ուսումնական ժամացույց

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 6-10-ը

Նպատակը՝

  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • ճանաչելու ժամացույցի սխեման, րոպեն, վայրկյանը

Զատկական կախազարդ

Զատկական կախազարդ․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Այսօրվա տեսադասը նվիրեցինք զատկական կախազարդերին։ 1․1-ին դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք գույնզգույն ձվիկներով կախազարդեր։
Երեխաները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ էին պատրաստում։

Ինքնաշեն ուսումնական ժամացույց։ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Այսօր տեսադաս ունեցա Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողների հետ, միասին պատրաստեցինք ինքնաշեն ուսումնական ժամացույց։ Նախորդ տեսադասից հետո երեխաները շատ ոգևորված էին, այս անգամ գրեթե ամբողջ դասարանն էր միացել տեսադասին, անգամ այն երեխաները ՝ ովքեր երկարացված օրվա ճամբարականներ չեն։ Շատ արդյունավետ և օգտակար տեսադաս եղավ, երեխաները խոստացան, որ լավ կպահեն ժամացույցները և կբերեն դպրոց, որպեսզի կիրառենք այն նաև ուսումնական պրոցեսի ժամանակ։

Հեռավար-առցանց ուսուցում 06.04-10.04

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Ինքնաշեն ուսումնական ժամացույց

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 6-10-ը

Նպատակը՝

  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • ճանաչելու ժամացույցի սխեման, րոպեն, վայրկյանը

Անհրաժեշտ նյութեր՝

  • Ա4 ֆորմատի թղթեր,կարող էմ լինել նաև գունավոր։ Ցանկալի է նախապես կլոր կաղապարով կտրած
  • սոսինձ
  • մկրատ
  • սև մարկեր կամ մատիտ

Զատկական կախազարդ

Անհրաժեշտ նյութեր՝

  • Գունավոր թղթեր
  • մկրատ
  • սոսինձ
  • ստվարաթուղթ
  • փաթեթավորման դեկորատիվ ժապավեն

Հեռավար-առցանց ուսուցում։ 30.03-03.04 Ամփոփում

Այս շաբաթ 1․1-ն դասարանի հետ ունեցանք շատ հետաքրքիր ու զվարճալի տեսազանգ։ Միասին պատրաստեցինք շրխկան, երգեցինք, նվագեցինք։
Որից հետո երեխաները տանը ինքնութույն նորից պատրաստել և ֆիքսել են ընթացքը տեսաձայնագրության տեսքով։
Ստորև ներկայացնում եմ տեսանյութերը՝

Հեռավար-առցանց ուսուցում։ Պատրաստում ենք շրխկան

Ըստ նախագծի, այս շաբաթ ունեցա տեսազանգ 1.1-ին դասարանի հետ։ Միասին պատրաստեցինք շրխկան, շատ ուրախ և անմիջական ընթացավ ամեն ինչ։ Վերջում երեխաները իրենց պատրաստած շրխկաններով նվեգեցին և երգեցին զատկական երգեր։