Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում մայիսի 11-15-ը նախագիծ

Նյութը ենթակա է խմբագրման ․ ․ ․

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Մայիսի 11-15-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Ստվերային նկարչություն

Անհրաժեշտ նյութերը՝

  • նկարչական սպիտակ թղթեր
  • մատիտներ
  • բնական արևի լուսավորություն, հեռախոսի լույս կամ լապտեր
  • տարբեր առարկաներ, խաղալիքներ

Պատրաստում ենք տիկնիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • գույնզգույն հաստ թելեր
  • հաստ ստվարաթուղթ
  • մկրատ
  • գունավոր թղթեր
  • սոսինձ

Վարպետության դաս տիեզերքի և արեգակնային համակարգի մասին

Այսօր Հարավային դպրոցի 1․1-ն դասարանի սովորող Վիրաբյան Մարինայի հայրիկը վարպետության դաս անցկացրեց ՝ տիեզերքի, արեգակնային համակարգի և քիմիական նյութերի մասին։ Երեխաները շատ ոգևորված լսում և պատասխանում էին հարցերին։
Երեխաների ոգևորվածությունն էլ ավելի մեծացավ, երբ վարպետության դասի ավարտին Մարինան և հայրիկը կատարեցին փոքրիկ բնագիտական փորձ, սակայն խորհուրդ տվեցին, փորձը կրկնել միայն մեծահասակների ներկայությամբ և օգնությամբ։

Մայիսյան հավաք․ Նախագիծ Վիդեոներկայացում

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ Մայիսի 4-8-ը

Նպատակը՝

  • զարգացնել երեխաների երևակայությունը
  • զարգացնել ինքնուրույն աշխատելու կարողությունները
  • զարգացնել բանավոր խոսքը
  • ձևավորել և զարգացնել կերպարներ ստեղծելու կարողություններրը
  • ընկալել կերտած կերպարը
  • տիրապետել կերպարներին բնորոշ ձայնային ելևէջներին

Ընթացքը ՝ ծանոթանալ նախապես ընտրված հեքիաթին, ըստ դերաբաշխումների կերպարանափոխվել, դառնալ ամպ, անձրև, խոտ, և այլն։ Բեմադրել հատվածները։ Վիդեոտարբերակով առանձին-առանձին նկարահանել առաջադրված հատվածները և ուղարկել ինձ։

Ղազարոս Աղայան. «Ամենաուժեղը»

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կոտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ,  սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Մայիսյան հավաք 04․05-08․05․ Նախագծեր

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատվածը — Մայիսի 4-8-ը

Նպատակը՝

  • երեխաներին սովորեցնել երթևեկության կանոնները
  • սովորեցնել զգուշանալ և հնարավորինս զգոն լինել փողոցն անցնելիս
  • ուշադրություն դարձնել ճանապարհային նշաններին և իմանալ դրանց նշանակությունը
  • սովորեցնել լուսակրի գույներն ու դրանց նշանակությունը երթևեկության մեջ
  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Պատրաստում ենք ինքնաշեն լուսակիր

Անհրաժեշտ նյութեր՝

  • հաստ ստվարաթուղթ
  • գունավոր թղթեր (սև, կարմիր, դեղին և կանաչ)
  • մկրատ
  • սոսինձ

Սովորում ենք երթևեկության կանոնները

Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում ապրիլի 27-ից մայիսի 1-ը․ Ամփոփում

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 27-ից — մայիսի 1-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Ըստ նախագծի սովորողների հետ առցանց խաղացինք զարգացնող և ուսուցողական խաղեր՝

Գունավորում ենք նկարը՝ ըստ երկրաչափական պատկերների

Կատարում ենք գումարում, հանում և ըստ պատասխանների գունավորում պատկերը1

Կատարում ենք գումարում, հանում և ըստ պատասխանների գունավորում պատկերը2

Այլընտրանքային կոլաժ

Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում 20.04-24.04․ Ամփոփում

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 20 — 24-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Ինքնաշեն խաղ «Հիշողություն

Անհրաժեշտ պարագաները՝

  • հաստ ստվարաթուղթ (նախապես քառակուսի կաղապարով կտրտված)
  • գուաշ կամ ջրաներկ
  • գունավոր մատիտներ

Այլընտրանքային նկարչություն

Անհրաժեշտ պարագաները՝

  • նկարչական թուղթ
  • ջրաներկ կամ գուաշ
  • վրձին
  • խմելու պլաստմասե ձողիկներ

Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում 13.04-17.04 Ամփոփում

Այլընտրանքային նկարչություն

Ըստ նախագծի , այսօր 1․1-ին դասարանի հետ միասին նկարեցինք այլընտրանքային տարբերակով։ Օգտագործեցինք սեփական ձեռքերը, մատիկները և բամբակե փայտիկներ։ Ահա արդյունքը՝

Ինքնաշեն խաղ «Զատիկ և մեղու»

Սա էլ մեր ինքնաշեն քարերով խաղը՝
Լուսանկարներն համալրվում են։