Կրկես և պլաստիկ թատրոն

Ներկայացում <<Աշխարհի շուրջ>>

Որպես թատրոնի մասնագետ հոկտեմբերի 19-ից — նոյեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում մասնակցեցի կրթահամալիրի դաստիարակների համար կազմակերպված սեմինար պարապմունքներին, որտեղ կրթական փոխանակումների կացարանում բնակվող Լեհաստանից և Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորականները բեմադրեցին <<Աշխարհի շուրջ>> պլաստիկ- երաժշտական ներկայացումը:

Լուսանկարները Արմինե Թոփչյանի

Երևակայություն-ստեղծականությունը խթանող էտյուդների ստեղծում։ Սեմինար-պարապմունք երկարացված օրվա կազմակերպիչների հետ։

Նպատակը ՝

  • զարգացնել երևակայությունը
  • զարգացնել ստեղծագործելու ունակությունը,
  • ձևավորել և զարգացնել բեմադրելու կարողություններ

Ժամանակահատվածը՝ 23.10.2019

Վայրը ՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝ երկարացված օրվա կազմակերպիչներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ձայնաուժեղացուցիչ
  • մասիկ կամ գուլպա (պարտադիր)

Ընթացքը՝

1․Ունկընդրելու ենք երաժշտություն, հորինելու ենք երաժշտությանը համապատասխան փոքրիկ պատմություններ։ Համախմբելու ենք լավագույն մտքերն ու բեմադրելու ենք էտյուդ։

2․Մասնակիցները բաժանվում են խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ստանում է մի պեսոնաժ (բանջարեղեն,կենդանիներ,մարդ,առարկաներ և այլն )։Առաջադրված պերսոնաժներով հորինում են պատմություն և տեղում բեմադրում ենք այն։

Արդյունքում՝ սեմինար-պարապմունքի մասնակիցները պատկերացում են կազմում, թէ ինչ և ինչպես կարող են ստեղծել փոքրիկ պատմություններ և բեմադրել այն սովորողների հետ։

Լրամշակվող ․ ․ ․

Սեմինար պարապմունք։ Հեծանվավարություն

Այսօր կարելի է ասել սեմինար-բացահայտում էր, քանի որ միշտ խուսափել եմ հեծանվային սեմինարներից մտածելով, որ չեմ կարողանա վարել։ Ընդամենը 15 րոպե համառ պայքարից հետո ինձ մոտ ստացվեց վարել հեծանիվն առանց որևէ մեկի միջամտությամբ։

Լրամշակվող

Սեմինար պարապմունք, խաղողագործություն

Սեմինար պարապմունքը տեղի ունեցավ քոլեջում։Քանի որ, նշված ժամանակից շուտ էինք տեղ հասել, հանդիպեցինք քոլեջի ղեկավար Տաթև Բլեյանի հետ։ Մեզ ցույց տվեց Քոլեջի նոր կառուցվող վերնատունը՝ շատ տրամադրող և գեղեցիկ վայր էր, ծանոթացանք քոլեջի սովորողների ձեռքի աշխատանքներին, որոնք պետք է հանվեն ցուցադրության։
Այնուհետև անցանք մեր սեմինար պարապմունքին, ընկեր Արտակի հետ շրջեցինք քոլեջի տարածքով, տեսանք խաղողի վազերը և հենց այդտեղ էլ անցկացրեցինք սեմինարը։ Խոսեցինք խաղողի տեսակներից, թէ որ տեղանքում խաղողի որ տեսակ է ավելի լավ աճում, գինեգործությունից, տակառագործությունից, հնեցման մեխանիզմներից և այս ամենին առընչվող այլ թեմաներից։

Սեմինար պարապմունք։ Մարմնամարզություն

Այսօր տրամադրությունն մարզական էր, սեմինար պարապմունքն անցկացրեցինք Մայր դպրոցի մարզադահլիճում։ Թեման էստաֆետային խաղերն էր, մի լավ մարզվելուց հետո սկսեցինք խաղալ։

Սեմինարը վարեց Նաիրա Հարությունյանը
Տեսանյութը Անի Միրզոյանի

Սեմինար պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ

Այսօր մեզ մոտ երգ ու պարի օր էր, Ընկեր Մարինեի հետ միասին սովորեցինք հետևյալ երգերն ու պարերը՝


Ա՜խ, լոթի Մարան

Ծառի տակին կար կանեմ

«Հոյ Նազան»

Էրնեկ ես ծառ էղնեի

Սարեն կուգաս

Բուլուլ

3 ոտք

Սեմինար պարապմունք, առաջին բուժօգնություն 11.09.2019

Սեմինարը նախատեսված էր կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների համար։ Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։ Հիմնական գործունեությունը իրականացվեց պարապմունքի  ժամանակ: Բաժանվեցինք 3-4 խմբի, ստացանք համապատասխան իրավիճակային խնդիր, որը պետք է կարգավորեինք նախատեսված ժամանակի ընթացքում: Նախապես վերցրել էինք բժշկական պարագաներ` բինտ , բամաբակ, ախտահանող միջոցներ։
Պրոցեսն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական, կարծում եմ պարապմունքից հետո ավելի վստահ կլինեմ գիտելիքներիս վրա և հարկ եղած դեպքում պատշաճ ձևով կկարողանամ ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Իհարկե ցանկալի է, որ այս թեմայով սեմինար պարապմունքները շարունակական լինեն։
Սեմինարը վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։

Ներառականության օր կրթահամալիրում

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ, «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների նախաձեռնությամբ մայր դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ սեմինար ՝ առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ։

Ծրագրում՝  «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար».

  • «Extrability. հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարողությունները»
    Օլեգ Կոպելշիկով՝ «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպության նախագահ,
  • «Խնդիրներ և հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս»
    Յոհաննես Մարսել՝ Շվեդիայի հատուկ (ԱՍՀ երեխաների) դպրոցի ուսուցիչ:

Սեմինարի Ընթացքում հնչում էին հարցեր ու պատասխաններ, որոնց շուրջ երբևէ չէի մտածել։ Շատ էմոցիոնալ օր էր։ Հասցրեցի և վախենալ, և զարմանալ, և տխրել և ուրախանալ։ Հասկացա, որ երբեք պետք չէ խղճահարությամբ մոտենալ հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ դա վիրավորական կարող է լինել, և նրանք ամենաքիչը դրա կարիքն ունեն։ Պետք է կարողանալ ճիշտ հասկանալ թէ ինչ է պետք դիմացինին և ինչպես կարող ենք օգտակար լինել։

ԵՎ վերջապես պետք է հասկանալ, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից։

Ամփոփումը տեսանյութում

Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի