Հեռավար-առցանց ուսուցման տարբերակը ուղակի փրկություն է ներկա իրավիճակի համար, ուստի երեխաներին առցանց դասավանդելու համար անհրաժետ է տիրապետել ծրագրերի և մեդիահմուտ լինել։ Այսօրվա մեր սեմինարը այդ թեմայի շուրջ էր։ Սեմինարն անցկացրեց Նվարդ Սարգսյանը՝ Microsoft Teams ծրագրի միջոցով։ ԵՎ բացատրեց հենց նույն ծրագրից օգտվելու նրբությունները։ Շատ կարևորեցի այս սեմինարը, քանի որ կարծում եմ, դեռ երկար ենք աշխատելու առցանց հարթակում և այս գիտելիքները մեզ հաստատ պետք կգան։
Այսօրվա սեմինար-պարապմունքը մարզական էր։ Սովորեցինք, թէ ինչպես մեզ շրջապատող առարկաներից խաղեր ստանալ ու անցկացնել մարզական պարապմունք երեխաների հետ։ Իսկ վերջում մի լավ մարզվեինք։ Լուսանկարների համար շնորհակալություն՝ Արմինե Թոփչյանին և Նունե Խաչիկօղլյանին։
Այսօրվա սեմինարն անցկացրեցինք Հյուսիսային դպրոցի բաց արվեստանոցում։ Սեմինարը ստեղծագործական բնույթ ուներ՝ պատրաստեցինք գինու պիտակներ։ Կազմակերպիչներից յուրաքանչյուրը ջանք չխնայեց, որպեսզի պիտակները լինեն յուրահատուկ և գեղեցիկ։
Այսօրվա սեմինարը անցկացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզական փոքր դահլիճում, վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։ Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։
Թեմաները ՝
ջերմային ցնցումներ
բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ
շնչառության սուր խանգարումներ
գիտակցություն, գիտակցության խանգարման ձևեր
Ծրագիրը հիմնված էր խմբում, կենցաղում, հասարակական վայրերում և այլուր ծագող առողջագիտական և հիգիենայի կանոնների պահպանման կարիքների դիտարկման ,կիրառման ,փորձի փոխանակման սկզբունքների հիման վրա:
Ասօրվա սեմինարն անցկացրեցինք Արևելյան դպրոցի սարալանջում։ Թեման՝ արշավային հմտություններն ու գույքի ընտրությունն էր։ Վարում էր Սուրեն Դանիելյանը, նա մեզ պատմեց լեռնագնացության, բարձունքներ հաղթահարելու, արշավային հմտությունների, գույքի ընտրության և վրանների ամրացման մասին։