«Կիկոսի մահը» փորձնական ցուցադրություն

Արևելյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն այսօր փորձնական ցուցադրեցին «Կիկոսի մահը» երաժշտական ներկայացումը: Մեր հանդիսատեսը Արևելյան դպրոցի մաթեմատիկայի գործունեության խմբի սովորողներն էին, նրանք սիրով ընդունեցին հրավերն ու շատ հավանեցին ներկայացումը: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում

Համագործակցային նախագիծ

Նախագիծ

Շարունակվում են «Կիկոսի մահը» ներկայացման փորձերը: Սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում: Կրտսեր դպրոցի սովորողների համար հետաքրքիր է աշխատել Միջին և Ավագ դպրոցի սովորոների հետ, նրանցից սովորում են, խորհուրդներ հարցնում, հետևում նրանց խաղին.

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության մասնակիցներ՝ Ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբեր

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան և Թագուհի Ստեփանյան

Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության օրը՝ փետրվարի 6ին, ժամը 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժամը 15.15 , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը: Այնուհետև կքայլենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և կուղևորվենք պիցցա ուտելու:

Նպատակը՝

  • ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ
  • աշխարհայացքի ընդլայնում
  • դերասանական խաղի ուսումնասիրում
  • տիկնիկների հետ ճիշտ աշխատելու հմտությունների ձևավորում և զարգացում
  • երևակայության զարգացում
  • գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):

Համագործակցային նախագիծ․ Սովորող-սովորեցնող նախագիծը՝ ցտեսություն-ցնծություն նախագծի բաղադրիչ

Նախագծի կազմակերպումը

Նախագծի ղեկավարներ՝ Մարգարիտ Սարգսյան և Էլիզաբեթ Ադիկյան, օգնական՝ Լուսինե Սարգսյան

Նախագիծն իրականացվում է որպես Ցտեսություն-ցնծություն ննախագծի մաս, համակարգում են 12-րդ դասարանի սովորողներ՝ Անիչկա Միքայելյանը, Ինգա Բաբայանը, Վերա Նարիմանյանն ու Մարիամ Ժամկոչյանը։

Մասնակիցներ՝

  • Ադրինա Մարգարեան(Հյուսիսային դպրոց)
  • Աննամարիա Մարգարեան(Հյուսիսային դպրոց)
  • Արտավազդ(Հյուսիսային դպրոց)
  • Գոռ(Հյուսիսային դպրոց)
  • Մարի Համբարչյան(Միջին դպրոց)
  • Նարե Հարությունյան (Միջին դպրոց)

Համակարգող սովորողներն աշխատում են կրտսեր և միջին դպրոցների իրենց ընկերների հետ: Նախապես ընտրում են մի ստեղծագործություն, քննարկում, սկսում տեքստային-սցենարական մշակումները, ընտրում դերերը, սկսում աշխատել բեմադրության վրա՝ խոսք, ձայն, շարժում, երաժշտություն, ձևավորում:

Արդյունքում ունենում ենք մինյանց հմտություններ փոխանցող, երկխոսող տարատարիք սովորողներ, նաև՝ փոքր մեդիապատումներ և ներկայացումներ:

Խնդիրները

  • Սովորել-սովորեցնելը՝ որպես նախագծային մեթոդ
  • Նախագծի մասնակցի կոնկրետ աշխատանքը կոնկրետ թեմայի շուրջ՝ դրանից ելնելով՝ կոնկրետ գիտելիքի, հմտությունների փոխանցում
  • Համագործակցային հմտություններ
  • Խմբում աշխատելու հմտություններ
  • Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ
  • Մանկավարժական, հոգեբանական հմտություններ
  • Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
  • Իմացածը փոխանցելու հմտություններ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակը կրթության շարունակականության ապահովումն է, երբ կրթությունը ամենուր է՝ փոխազդեցություններում, միջավայրում: Սովորել-սովորեցնելը բնական մարդկային պահանջմունք է, որը կարող է դառնալ ուսումնական նախագիծ և հմտությունների, գիտելիքի փոխանցման տարբեր ճանապարհներով օգտակար լինել տարատարիք սովորողների, ուսուցիչների, ծնողների համար:

«Հարթակում ծնողն է» Վարպետության դաս Մարիամ Շահինյանի հետ

Հունվարյան ապրումի ճամբարում «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում սովորողների հետ դերասանական արվեստի պարապմունք իրականացրեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային թատրոնի դերասանուհի Մարիամ Շահինյանը։ Պարապմունքը տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ArtաՍահման արվեստանոցում։

Տիկնիկային թատրոն․ նախապատրաստական աշխատանքներ

Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողների հետ միասին աշխատում ենք «Կիկոսի մահը» հեքիաթի վրա։ Սովորողները կարդում և սովորում են իրենց դերերը, որից հետո կպատրաստենք կերպարային տիկնիկներ և կսկսենք բեմադրել։

Ձմեռային ազգագրական փառատոն 2021թ. Նախագիծ

ժամանակահատվածը՝ հունվարի 8-31, 2021թ.

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ

Նպատակը՝

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • կերպաարներ ստեղծելու հմտությունների ձևավորում և զարգացում
  • խոսքի և լեզվամտածողության զարգացում
  • տիկնիկը որպես դերասան օգտագործելու հմտության ձևավորում

Ընթացքը՝ սովորողների հետ միասին պատրաստում ենք ազգային կերպարներ, տիկնիկային ներկայացման համար։ Ընտրում ենք ազգային որևէ ստեղծագործություն, ազգային երգ, պար, ազգային խաղեր, էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում, և բեմադրում ենք։