Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ միասին հենց այդ օրն այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։
Ճամփորդություններ թատրոնի խումբ
Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան
Ճամփորդության վայրը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Ժամանակահատվածը՝ Փետրվարի 19, ժամը 10:00-12:30
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության տարատարիք սովորողներ
Նպատակը՝ տեսնել Թումանյանի տունը, իրերն ու առարկաները, որոնք պատկանել են Թումանյանին, ծանոթանալ կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին:
Ընթացքը՝ Սովորողների հետ բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հատվածներ, ճամփորդության ընթացքում կքննարկենք հեքիաթները, կուսումնասիրենք ճանապարհները, որով անցնում ենք: Տուն-թանգարանում էքսկուրսավարի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Թումանյանի տանը, սենյակին, իրերին: Վերջում 3D ֆիլմ կդիտենք ու կվերադառնանք դպրոց:
Արդյունքները կամփոփենք սովորողների և իմ բլոգում:
Ուսումնական ճամփորդություն։ Ֆիլմդիտում
Վայրը՝ <<Cinema Star>> կինոթատրոն, Դալմա գարդեն մոլ
ժամանակահատվածը՝ հունվարի 29, ժամը 10։00- 13։00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ
Նպատակը՝
- ուսումնասիրել անիմացիոն ֆիլմերը, դերակատարումները,
- օտար լեզվով ֆիլմ դիտելու և հասկանալու կարողությունների զարգացում
Այց Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ ներկայացում դիտելու։ Երեխաները շատ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ դիտեցին ներկայացում։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու հաճելի ժամանակ անցկացրեցինք միասին։ Մեր հաջորդ հանդիպման ժամանակ քննարկեցինք դերասանական խաղը, երաժշտական ձևավորումը, թէ ինչն էր լավ, ինչը կարելի էր փոխել, կամ ավելացնել։
Այց Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Մասնակիցներ — Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խումբ
Օրը — դկտեմբերի 14, ժամը՝ 15։00 — 18։00
Վայր — Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Ներկայացում — Ո՞վ է գողացել նվերները
Նպատակը՝ ուսումնասիրել թատրոնը, դերասանական խաղն ու խոսքը, բացահայտել նոր կերպարներ, նոր խաղաոճեր։
Իսկ վերջում կշրջենք ամանորյա Երևանի փողոցներով, կկիսվենք օրվա տպավորություններով։