Ամփոփում. Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Այսօր ընտրությամբ թատրոնի և դիզայնի խմբի սովորողների հետ միասին այցելեցինք Խամաճիկների պետական թատրոն, դիտեցինք «Կարմիր գլխարկը»  տիկնիկային ներկայացումը: Սովորողները շատ տպավորված էին, հետաքրքիր զրույց ունեցանք կապված կերպարների և երգերի հետ:
Ներկայացումից հետո զբոսնեցինք երևանի գեղեցիկ փողոցներով, լուսանկարվեցինք: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության մասնակիցներ՝ Ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբեր

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան և Թագուհի Ստեփանյան

Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության օրը՝ փետրվարի 6ին, ժամը 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժամը 15.15 , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը: Այնուհետև կքայլենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և կուղևորվենք պիցցա ուտելու:

Նպատակը՝

  • ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ
  • աշխարհայացքի ընդլայնում
  • դերասանական խաղի ուսումնասիրում
  • տիկնիկների հետ ճիշտ աշխատելու հմտությունների ձևավորում և զարգացում
  • երևակայության զարգացում
  • գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):

Գոհարը պատմում է ճամփորդական օրվա մասին

Այսօր մենք ընկեր Էլիզաբեթի և ընկեր Թագուհու նախաձեռնությամբ գնացել էինք տիկնիկային թատրոն դիտելու՝ «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ինձ շատ դուր եկան նաև երաժշտական համարները։ Այս հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթներից մեկն է։ Բեմադրության մեջ ամենածիծաղելին գայլն էր, որովհետև նա երգում էր ինքն իր մասին։ Եվ ես հասկացա, որ տունը պետք է կառուցել քարից, որպեսզի տունը լինի ամուր և պաշտպանված։
Թատրոնում մենք տեսանք նաև տիկնիկներ, կոլաժներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա։

Լուսանկարները՝ Գոհար Մխիթարյանի

Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Նախագծային աշխատանք

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:

Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն. ֆոտոշարք

Նախագծային աշխատանք

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:

Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+թատրոն Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ճամափորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբերի սովորողներ

Ճամփորդության վայրը՝ Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ճամփորդության օրը՝ հունվարի 23

Ճամփորդության ժամանակահատված՝ 13.30-16.00

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան Թագուհի Ստեփանյան

Ընթացքը՝ հանդիպում ենք Երևանի պետական տիկնիկային թատրոնի մոտ (Սայաթ-Նովա 4 հասցեում), դիտում ենք թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները, այնուհետև 14.00-15.00 դիտում ենք «Երեք խոզուկները» ներկայացումը: Ներկայացումից հետո նախատեսվում է կատարել զբոսանք Կարապի լճի տարածքում և Օպերայի բակում, երեխաները հնարավորություն կունենան զբոսնել ձմեռային թարմ օդի ներքո, ուտել ադի-բուդի և լուսանկարել քաղաքի ձմեռային գողտրիկ անկյունները:

Նպատակը՝

  • Ուսումնասիրել Տիկնիկային թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները
  • Դիտել տիկնիկային ներկայացումը
  • Գաղափար կազմել, թե ինչպես են բեմադրվում տիկնիկային ներկայացումները
  • Գեղարվեստական ճաշակի և մտածողության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Քաղաքի ձմեռային գեղեցկությունները դիտելու և լուսանկարելու հնարավորություն

Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ, ձեռնոցներ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր, լուսանակրելու հարմարանք (հեռախոս):

Ամփոփումը՝ լուսնակարների տեսքով, երեխաները պատումներ են պատրաստում և տեղադրում իրենց բլոգներում: Դիազայնի խմբի սովորողները տեխնոլոգ Թագուհի Ստեփանյանի ղեկավարությամբ պատրաստում են «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթի համար տիկնիկներ, իսկ Թատրոնի խմբի սովորողները Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ բեմադրում են ներկայացում այդ տիկնիկներով:

Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ միասին հենց այդ օրն այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։

Ուսումնական ճամփորդություն: Հովհաննես Թումանյանի թանգարան

Ճամփորդության վայրը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ժամանակահատվածը՝ Փետրվարի 19, ժամը 10:00-12:30

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության տարատարիք սովորողներ

Նպատակը՝ տեսնել Թումանյանի տունը, իրերն ու առարկաները, որոնք պատկանել են Թումանյանին, ծանոթանալ կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին:

Ընթացքը՝ Սովորողների հետ բեմադրել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հատվածներ, ճամփորդության ընթացքում կքննարկենք հեքիաթները, կուսումնասիրենք ճանապարհները, որով անցնում ենք: Տուն-թանգարանում էքսկուրսավարի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Թումանյանի տանը, սենյակին, իրերին: Վերջում 3D ֆիլմ կդիտենք ու կվերադառնանք դպրոց:

Արդյունքները կամփոփենք սովորողների և իմ բլոգում:

Ուսումնական ճամփորդություն։ Ֆիլմդիտում

Վայրը՝ <<Cinema Star>> կինոթատրոն, Դալմա գարդեն մոլ

ժամանակահատվածը՝ հունվարի 29, ժամը 10։00- 13։00

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ

Նպատակը՝

  • ուսումնասիրել անիմացիոն ֆիլմերը, դերակատարումները,
  • օտար լեզվով ֆիլմ դիտելու և հասկանալու կարողությունների զարգացում

Այց Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ ներկայացում դիտելու։ Երեխաները շատ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ դիտեցին ներկայացում։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու հաճելի ժամանակ անցկացրեցինք միասին։ Մեր հաջորդ հանդիպման ժամանակ քննարկեցինք դերասանական խաղը, երաժշտական ձևավորումը, թէ ինչն էր լավ, ինչը կարելի էր փոխել, կամ ավելացնել։