Մայրիկի օրագիր․ Ուրախ հեծանվավարություն

Այսօր Էլենին փորձում էի հեծանիվ վարել սովորեցնել։ Դեռ փոքր-ինչ դժվարանում է, բայց կսովորի։ Միասին շրջեցինք մեր շենքին հարակից տարածքում՝ դիմակներով և պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Չօգտվեցինք սահարանից, փոխարենը ցատկոտեցինք գետնին նկարված կլասսի վրա։
Միասին 2194 քայլ արեցինք, որը մոտավորապես 1,5 կիլոմետր է։


Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Նախագծային շաբաթը սկսեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածների ընթերցումով, էպոսի հիման վրա նկարահանված մուլֆիլմի դիտումով։ Սովորողների հետ միասին քննարկեցինք, վերլուծեցինք կերպարներին, յուրաքանչյուրն ընտրեց իր համար ամենատպավորիչ հատվածն ու նկարեց։

Հաջորդ տեսադասն անցավ ավելի ուրախ ու զվարճալի, քանի որ սովորողների հետ միասին խաղացինք «Այգեպան» խաղը։ Մեզ միացել էր նաև մեր դասվար Գոհար Սմբատյանը , միասին խաղացինք, ուրախացանք, և միառժամանակ ստուգեցինք նաև սովորողների հշողությունը։

Եվ վերջում, մեր առցանց դասերն ամփոփեցինք բնագիտական փորձով։ Փուչիկի օգնությամբ որսացինք մեր կողմից պատրաստված թղթե ձկնիկներին և երկրաչափական պատկերներին։ Նաև առանձնացրեցինք աղը՝ սև պղպեղից․

«Ստեղծագործ TV» 16-րդ Թողարկում

Այսօր «Ստեղծագործ TV»-ի եթերում փոքրիկ Էլենը մայրիկի օգնությամբ պատրաստում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ պլաստիլիններ։ Բաղադրատոմսը թողնում ենք ներքևում, որպեսզի դուք էլ պատրաստեք ձեր բալիկների համար։

Բաղադրությունը՝

  • 1 բաժակ ալյուր
  • 3 ճ․ գդալ աղ
  • 2 ճ․ գդալ լիմոնի աղ
  • 1 բաժակ նախապես եռացրած ջուր
  • 2 ճ․ գդալ բուսայուղ
  • և կերակրի ներկեր

«Ստեղծագործ TV» 12-րդ Թողարկում

Այսօր «Ստեղծագործ TV»-ի եթերում կրկին փոքրիկ Էլենն է։ Նա պատրաստում է մի խաղ, որի շնորհիվ կարելի է անվերջ նկարել ու ջնջել՝ առանց թուղթը փչացնելու։
Առաջարկում եմ դիտել և պատրաստել ձեր փոքրիկների հետ միասին։