Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ հունիսի 14-26ը. Նախագիծ «Հազարան հավք»

Մասնակիցներ — Կրտսեր դպրոցների ճամբարականներ

Ժամանակահատվածը — հունի 14-26ը

Ընթացքը՝  Ճամբարականների հետ միասին «Հազարան հավք» հեքիաթը հատված-հատված ընթերցում ենք, վերլուծում, դերաբաշխում: Տեխնոլոգի օգնությամբ ճամբարականները պատրաստում են կերպարներ, ավելացնում ենք ազգային երգեր ու մեղեդիներ որից հետո միասին բեմադրում ենք: Արդյունքում ունենում ենք  «Հազարան հավք» հեքիաթի վիդեոտարբերակը, կենդանի խոսքով, երեխաների և տիկնիկների խաղով:

Նպատակը՝

  • դերասանական հմտությունների ձեռքբերում
  • երաժշտական հմտություններ ձեռքբերում
  • ազգային երգի ու մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգով ու խաղով «Հազարան հավք» հեքիաթի յուրացում

Երգեր`

  1. Գովենք, գովենք

2. Ծառ ծաղկեցավ

3. Քելե քելե

4. Այ լորիկ

5. Գացեք տեսեք

6. Տո լաո

7. Արեգի գովքը — դե տղերք

8. Պսակ-պսակ

9. Զնգլիկ օրոճ

Նախագիծը համագործակցային է կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ՝ Մարիամ Մնացականյանի և Մարինե Ոսկանյանի հետ:

Ա մաս I
ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐՆ ՈՒ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՅԳԻՆ

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը:

Երգ – Թագավորի գովքը — Գովենք, գովենք

Արան թագաւորը, անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը: Էսպէս թագաւորեց երկար ժամանակ: եօթը ճամբի մէջտեղում շինեց Անմահական մշտադալար այգին: Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա.:

Երգ – Ծառ ծաղկեցավ

մաս II — ՊԱՌԱՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագաւորի քաղաքում մի պառաւ կին է լինում. Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում: Պառավը վեր է կենումգնում: Ինչքան խնդրում է, աղաչումպաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:

մաս III — ՊԱՌԱՒԻ ԱՆԷԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Ո՜վ, գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսի՛ր, ծերացած խեղճ մօր անէծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց՝
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպէս որդիս իր մօր գրկին
Գնա՜ց՝ կարօտ, աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կեանքից
Կարօտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք գազան` չար ու ապուշ:
Պառաւն անիծում է թէ չէ,
Աստծոյ հրամանով Այգին չորանում է.

Երգ — Քելե-քելե

մաս IV — ԾԵՐՈՒՆԻ ՀՐԷՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագաւորին: Թագաւորը մէնակ փակւում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ յանկարծ նրա առջեւ հրաշքով յայտնւում է մի սպիտակահեր, ծերունի: — Արան՝ թագաւոր, քո ցաւի ճարը Հազարան Հաւքն է, եթե Հազարան Հաւքը մի օր արշալոյսին երգի քո Այգում, Այգին կը կանաչի.

Երգ — Այ լորիկ

մաս V — ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Ասում է. — Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք.

Երգ — գացեք տեսեք

մաս VI — ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս: Ճանապարհին հանդիպում են մի սպիտակամորուս ծերունու.
-Բարի օր, էս ճանապարհները ուր են տանում:
-Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղութիւն չի պատահի: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է յետ գա, Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչեւ օրս յետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել

-Ի՜նչ են դեւեր ու հրէշներ, երկիւղ չունեմ ես՛, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հաւքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնայ: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դէպի Կախարդական աշխարհք:

Երգ — Տո լաո

մաս VII — ԱՐԵԳԸ ՍԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում, հասնում է Սեւ աշխարհ: Փախի՛ր արագ, անա՛հ տղայ, սիրո՛ւն տղայ, թէ չէ ուր որ է՝ Սեւ մարդակեր դեւը կը գայ, հազար պատառ կ’անի քեզ…
-Ես վախ չունեմ, սիրո՛ւն աղջիկ, ինչ սեւ հրէշ կ’ուզի թող գայ,
— Արի Արեգն եմ ես, քո սեւ մահն եմ բերել, լարում աղեղը ու նետով զարկում Սեւ դեւին։ Սեւ դեւը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սատկում է թէ չէ, արեւ է բացւում Սեւ աշխարհքի վրայ: Էստեղ աղջիկը խնդրում է, թէ՝ ինձ էլ տար քեզ հետ, կտրի՛ճ տղայ, ես քոնն եմ:

մաս VIII — ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ու Արեգը գնում, գնում, հասնում է Կապույտ աշխարհ.
— Ով կայ էստեղ՝ շունչ կենդանի, Էս ինչ է եղել ձեր երկրին, ով է ձեզ էդպէս արել, պալատը:

Լսի՛ր ինձ, ահե՛ղ ծովերի արքայ,
Ա՛ռ, նշանն ահա քո սեգ աղջկայ,
Տո՛ւր ինձ Քամի Ձին՝ հասնեմ փափագիս,
Էն Հաւքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը՝ մարդբանական հոգով:

մաս IX — ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացաւ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մօտ: — Ինձ տար հուրիփերիների, լուսեղէն ոգիների մշտադալար Այգին, հրամայեց Արեգը:

մաս X — ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

— Մնա մեզ մօտ, մնա՛ մեզ մօտ՝ միշտ ուրախ ու երջանիկ, անյոգ ու զուարթ…
— Ոչ, նպատակ ունեմ, պէտք է գնամ իմ նպատակի յետեւից: Պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ,
— Հազարան Հաւքը պահւում է Կախարդական անմեռ աշխարհում, կախարդական ապարանքի մէջ, ուր քնած է Հազարան Հաւքի Տիրուհին: Սիրո՛ւն տղայ, դու պէտք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ Արեգը բռնեց ոսկի սանձը ու սուրաց երկնքով դէպի Սպիտակ աշխարհ:

մաս XI — ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜ւ, թռա՜ւ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Պատահեց մի աժդահակի։ Աժդահակը խրատեց Արեգին ու ճանապարհ դրեց:

Երգ — Արեգի գովքը — դե տղերք

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստուած կանչեց ու գնաց:
Հե՜յ, Կախարդական աշխարհ, ուր ես, քեզ եմ գալի: Անցաւ եօթ վարագոյրների միջով ու յայտնուեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենեակում:

Մութուլուսին Հազարան Հաւքը երգեց ու մշտադալար բուրեան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, Եւ ամէնն ու ամէնքը դարձան ասես նորից նոր ծնուած, մաքուր, անմեղ ու անարատ:

Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: զարկեցին թմբուկներն ու երգեցին.

Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մորուս Եւ աչկունք էին արեգակունք:

Երգ — Պսակ-պսակ, զնգլիկ օրոճ

Ծերունի Արան թագաւորը իր թագաւորութիւնը յանձնեց Արեգին: Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան:

Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ հունիսի 14-26ը. Թատերական գործունեություն

Լրամշակվող

Բանգլադեշյան պլեները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով որոշված, հեղինակային կրթական ծրագրով ստեղծված, մշակվող, կազմակերպվող ու զարգացող ամենամյա բաց ստուգատես է։

Ստուգատեսը բաց է․ ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես 1-12-րդ դասարանի սովորողներ, ուսանողներ, այնպես էլ՝ տարբեր մշակութային գործիչներ։ 

Այս տարվա Բանգլադեշյան պլեների ուղղություններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ այստեղ:

Թատերական գործունեություն

« Ռոդարիական խառնաշփոթ» ներկայացում-համագործակցային նախագիծ. ներկայացնում են Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի և իտալերենի գործունեության խմբերը

«Պապն ու շաղգամը» երաժշտական ներկայացում: Ներկայացնում են Հարավային դպրոցի թատրոնի ընտրությամբ խմբի սովորողները՝

Ներկայացնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները՝

Ներկայացնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները՝

Ներկայացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Մարի Աղաբեկյանը.

Դերասանի վարպետություն. Էտյուդ «ճանճը».Ներկայացնում են Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ՝ Սեդա Դանիելյանը, Արփի Ղազարյանը, Վիկա Զրգարյանը և Հասմիկ Մելքոնյանը

Դերասանի վարպետություն. Էտյուդ «փախուստ» Ներկայացնում են Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ՝ Արփի Մելիքյանն ու Էսթեր Մնացականյանը

Դերասանի վարպետություն. Էտյուդ «Փախուստ» Ներկայացնում են Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ՝ Մանե Օհանջանյանը և Աննամարիա Վարդանյանը

Դերասանի վարպետություն Էտյուդ «Մուկն ու կատուն» Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները՝

Դերասանի վարպետություն. Էտյուդ «խանութում» Ներկայացնում են Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ՝ Միսակ Մինասյանը, Գոհար Ալեքսանյանը և Մանե Օհանջանյանը՝

Էտյուդ «Անհարմար իրավիճակ» Ներկայացնում է Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Գոհար Ալեքսանյանը.

Իմպրովիզ Էտյուդ Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի ընտրությամբ թատրոնօ գործւնեության խմբի սովորողները

Ամանորյա փոքրիկ ներկայացում . Ներկայացնում են Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները՝

«Բանջարեղենների զրույցը» ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորող՝ Անետա Կտակյանը.

«Անխելք մարդը» Ընտանեկան թատրոն

Ներկայացնում է Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Էսթեր Մնացականյանը.

«Կարմիր գլխարկը» Ընտանեկան թատրոն

Ներկայացնում է Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Անետա Կտակյանը.

«Մի տերևի պատմություն» Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները՝

«Մի տերևի պատմություն» Պատմությունը հորինեց և կարդաց Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Արսինե Բադալյանը.

«Երկու թագավորություն» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Անի Համբարձումյանը

 «Գնդլիկ բոքոնիկը» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Աստղիկ Գաբոյանը.

 «Ճամփորդները» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Անի Համբարձումյանը.

«Գնդլիկ բոքոնիկը» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Հասմիկ Մելքոնյանը.

Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Մարի Համբարչյանը.

«Երեք նվեր» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Արսինե Բադալյանը
.

«Սուտասանը» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Աստղիկ Ալեքսանյանը.

«Պոչատ աղվեսը» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Մանե Օհանջանյանը.

«Առակ երկու արաբների մասին» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում է Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Միսակ Մինասյանը.

«Երեք խոզուկները» Ընտանեկան թատրոն
Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի ընտրությամբ թատրոնիօ գործունեության խմբի սովորողներ՝ Աննամարիա և Ադրինա Մարգարեանները