Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Նախագծային շաբաթը սկսեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածների ընթերցումով, էպոսի հիման վրա նկարահանված մուլֆիլմի դիտումով։ Սովորողների հետ միասին քննարկեցինք, վերլուծեցինք կերպարներին, յուրաքանչյուրն ընտրեց իր համար ամենատպավորիչ հատվածն ու նկարեց։

Հաջորդ տեսադասն անցավ ավելի ուրախ ու զվարճալի, քանի որ սովորողների հետ միասին խաղացինք «Այգեպան» խաղը։ Մեզ միացել էր նաև մեր դասվար Գոհար Սմբատյանը , միասին խաղացինք, ուրախացանք, և միառժամանակ ստուգեցինք նաև սովորողների հշողությունը։

Եվ վերջում, մեր առցանց դասերն ամփոփեցինք բնագիտական փորձով։ Փուչիկի օգնությամբ որսացինք մեր կողմից պատրաստված թղթե ձկնիկներին և երկրաչափական պատկերներին։ Նաև առանձնացրեցինք աղը՝ սև պղպեղից․

Վարպետության դաս տիեզերքի և արեգակնային համակարգի մասին

Այսօր Հարավային դպրոցի 1․1-ն դասարանի սովորող Վիրաբյան Մարինայի հայրիկը վարպետության դաս անցկացրեց ՝ տիեզերքի, արեգակնային համակարգի և քիմիական նյութերի մասին։ Երեխաները շատ ոգևորված լսում և պատասխանում էին հարցերին։
Երեխաների ոգևորվածությունն էլ ավելի մեծացավ, երբ վարպետության դասի ավարտին Մարինան և հայրիկը կատարեցին փոքրիկ բնագիտական փորձ, սակայն խորհուրդ տվեցին, փորձը կրկնել միայն մեծահասակների ներկայությամբ և օգնությամբ։

Բնագիտական փորձ։Գունավոր վարդեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • սպիտակ վարդեր
  • սննդային ներկեր
  • ջուր

Ընթացքը՝ ցողունը բաժանում ենք 4 մասի, յուրաքանչյուր մասը տեղադրում ենք գունավոր ներկով տարայի մեջ(բոլոր 4 մասերը պետք է լինեն տարբեր գույների մեջ):Երբ վարդը ընդունի գույները, անհրաժեշտ է տեղադրել նրա ցողունը սովորական ջրի մեջ և թողնել նրան մի քանի ժամ այնտեղ: 3-4 ժամ անց վարդը պատրաստ է: Այս եղանակով կարող եք գունավորել ցանկացած ծաղիկ։

Բնագիտա-տեխնիկական փորձ։ Բյուրեղներ

  • մասնակիցներ — Հարավային դպրոցի 1․1ին դասարանի սովորողներ
  • տևողությունը — 1 շաբաթյա
  • անհրաժեշտ իրեր — ջուր, աղ, մետաղալարեր, կերակրի ներկ

Ընթացքը՝ ջրի մեջ լցնում ենք աղ և խառնում, աղը ջրում լուծվելուց հետո, նորից ենք ավելացնում՝ այնքան քանակությամբ, որ այլևս չլուծվի։մետաղալարից փոքրիկ պատկերներ ենք պատրաստում և իջեցնում լուծույթի մեջ։ Ամեն օր հետևում և գրանցում ենք կատարված փոփոխությունները։ Որպեսզի բյուրեղիկները գունավոր լինեն, կարող ենք ավելացնել նաև կերակրի ներկեր։
Վերջնական արդյունքը կամփոփենք բլոգում՝ լուսանկարների և տեսաֆիլմի տեսքով։