Աուդիոհեքիաթներ. Նախագծային աշխատանք

Մասնակիցներ՝ ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
  • ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։