Ճամբարային անցուդարձ Օր 5-րդ

Ճամբարականների օրն այսօր սկսվեց բակային աշխատանքով, մաքրեցինք ավազե հրապարակի մյուս մասը։ Օրն այնքան էլ արևոտ չէր, բայց դա չխանգարեց ճամբարականների լողին։Իսկ ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Ճամբարային անցուդարձ Օր 4-րդ

Այսօր օրը սկսեցինք միջավայրի խնամքով, ճամբարականները սիրով ու հոգատարությամբ մաքրեցին դպրոցի բակը, ուսումնասիրեցին բերքն ու բարիքը։ Խաղացին գնդակ, միտքն ու հիշողությունը զարգացնող խաղեր, նախաճաշեցին։ Միասին պատրաստեցինք ալյընտրանքային խաղ՝ բաժակներով և փոքրիկ գնդակներով։
Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Ճամբարային անցուդարձ Օր 3-րդ

Օրը սկսվեց նախակրթարանի փոքրիկներով, նրանք խնամում և ջրում էին սենյակի ծաղիկները։
Ճամբարականների հետ միասին խաղացինք ուսուցողական խաղ-լոտո։ Որից հետո մեզ այցելեց ընկեր Սուսաննան, նա մի շատ հետաքրքիր հեքիաթ պատմեց ճամբարականներին ու միասին քննարկեցին։ Այս ամենին հաջորդեցին նախաճաշը, լողն ու ընթերցանությունը։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

Ճամբարային անցուդարձ Օր 2-րդ


Այսօր Հարավի ճամբարականները շատ հագեցած օր ունեցան։
Օրը սկսվեց մտքի և հիշողության մարզումով, որին հաջորդեցին լողն ու զվարճանքը։ Նախաճաշից հետո քայլքով գնացինք մայր դպրոց, ճամբարականները սեղանի թենիս խաղացին, մասնակցեցին քանդակագործության փառատոնին։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

Ճամբարային անցուդարձ Օր 1-ին

Ըստ օրակարգի այսօր ճամբարականները լողացին Հարավի տաք լողափում, նախաճաշեցին։ «Այլ կերպիկ» խաղացինք, որից հետո միասին կատարեցինք բակային աշխատանքներ։ Ավազե հրապարակի մեծ մասը մաքրեցինք խոտերից։ Ստեղծագործական ժամին ճամբարականները նկարեցին քարերի վրա, ճաշեցին, և վերջում ժամանակ հատկացրեցին նաև ընթերցանությանը․․․
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝