Այցելություն ուսումնական ագարակ

Նախագիծ

Այսօր Հարավային դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք ուսումնական ագարակ: Ընկեր Դավիթի օգնությամբ կազմակերպեցինք ձիավարություն։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ձիավարեցին, որից հետո շրջեցինք ագարակի տարածքով:
Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

Լողափային բաց ճամբար. Օր 3րդ

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով, մաքրեցինք բակը, ջրեցինք ու խնամեցինք ծաղիկներն ու բույսերը: Նախակրթարանի հետ միասին կատարեցինք խաղողածես, ֆեյսբուքյան ուղիղ եթերը կարող եք դիտել՝ այստեղ:
Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

Լողափային բաց ճամբար. Օր 2րդ

Հարավային դպրոցում շարունակվում է լողափային բաց ճամբարը: Այսօր միջավայրի բարելավման աշխատանքերին միացան նաև ճամբարականները, միասին մաքրեցինք նկուղային հարկը, տեսակավորեցինք պիտանի և ոչ պիտանի իրերը:

Օրը շարունակեցինք լողափում, ճամբարականները մի լա՜վ լողացին, ջրային խաղեր խաղացին, մրցեցին:

Օրվա ավարտին միասին պատրաստեցինք էկոլոգիապես մաքուր պլատիլիններ: Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

Լողափային բաց ճամբար. Օր 1ին

Այսօր Հարավային դպրոցի ճամբարականների հետ կատարեցինք երգուսուցում, պարուսուցում, նախապատրասվեցինք «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագծին: Ճամբարականները լողացին, նկարեցին, միասին տրամաբանական խաղեր խաղացինք: Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Լողափային բաց ճամբար 16.08-20.08

Հարավային դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն սովորողներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ,ընթերցել,տրամաբանել, երգել, պարել, ճամփորդել…

Ճամբարի տևողությունը՝ 16.08-20.08-2021

Մասնակիցներ՝  տարատարիք
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00094211291
Պատասխանատու՝  Էլիզաբեթ Ադիկյան

Հեռախոսահամար՝ 099 772 554

Էլ. հասցե՝ elizabet-adikyan@mskh.am

Ճամբարային ծրագիրն ընդգրկում է՝

  • Առավոյան ընդհանուր պարապմունք
  • Լող, խաղադարան
  • Երաժշտություն
  • Ընթերցանություն
  • Խոհանոցային գործունեություն
  • Բակային խաղեր
  • Սեղանի խաղեր
  • Նկարչություն
  • Այլընտրանքային նկարչություն

Ճամբարականն իր հետ ունենում է.

  • շշով ջուր
  • դիմակ
  • լողազգեստ
  • չսահող հողաթափ
  • սրբիչ
  • լողի գլխարկ /աղջիկներ/
  • արևապաշտպան գլխարկ
  • սեղանի խաղեր
  • ալկոգել
  • ուսապարկ

Երկուշաբթի 16.08

9.00 -9.30 Ճամբարականների ընդունում, հաշվառում,
ընդհանուր պարապմունք

9.30 -10:30 միջավայրի խնամք՝ Երկրագործություն, պարտիզապուրակային աշխատանքներ

10:30-12:00 լող, սեղանի խաղեր

12:00-12:30 նախաճաշ

12:30-14:00 երգուսուցում, պարուսուցում «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագծի նախապատրաստում

14:00 — 14:30 ճաշ

14:30-15:30 երաժշտություն + լող

15:30-16:00 բույսերի խնամք

16:00-16:30 զարգացնող, տրամաբանական խաղեր

16:30 ճամբարակաների ճանապարհում

Երեքշաբթի 17.08

9.00 — 9.30 ճամբարականների ընդունում, հաշվառում,
ընդհանուր պարապմունք

9:30-10:30  պարտիզապուրակային աշխատանքներ

10:30-11:30  ջրային նկարչություն

11:30 — 12:30 երաժշտություն+լող

12:30-13:00 նախաճաշ

13:00-14:00 երգուսուցում, պարուսուցում «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագծի նախապատրաստում

14:00-15:00  ընթերցանություն

15:00-15:30 ճաշ

15:30-16:00 պատրաստում ենք էկոլոգիապես մաքուր պլաստիլին

16։00-16։30 ճամբարային շաբաթվա ամփոփում. առաջարկներ

16։30 Ճամբարականների ճանապարհում

Չորեքշաբթի, 18.08

9:00-10:00 ճամբարականների ընդունում, հաշվառում, միջավայրի խնամք
ընդհանուր պարապմունք

10:00-12:00 «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ

12։00 — 12։30 նախաճաշ

12:30-13:30 սեղանի,զարգացնող խաղեր

13:30-15:00  երաժշտություն + լող

15:00-15:30 ճաշ

15:30-16:30 ծաղիկների, բույսերի խնամք

16։30 ճամբարականների ճանապարհում

Հինգշաբթի, 19.08

9:00-10:00 Ճամբարականների ընդունում, հաշվառում, միջավայրի խնամք
ընդհանուր պարապմունք

10:00-11:00 միջավայրի խնամք

11։00-12։00 լող+երաժշտություն

12:00-12:30 նախաճաշ

12:30-13:30 լող, լողափնյա խաղեր

13։30-15։00 պատրաստում ենք դոնդող

15:00-15։30 ճաշ

16։00-16։30 նկարչություն

16։30— Ճամբարականների ճանապարհում

Ուրբաթ 20.08

9.00-9.30 Ճամբարականների ընդունում, հաշվառում,
ընդհանուր պարապմունք

9:30-10:00 միջավայրի խնամք

10:00-12:00 այցելություն ուսումնական ագարակ

12:00-12:30 նախաճաշ

12:30-13:00  հանգստի ժամ

13:00-14:00 սեղանի, զարգացնող խաղեր

14:00-15:30 լող+երաժշտություն

15:30-16:00 ճաշ

16։00-16։30 բակային խաղեր

16։30 ճամբարականների ճանապարհում

Այցելություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ — Հարավային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական ագարակ՝ հասցե Ա:Բաբաջանյան 38/1

Օրը — 20.08.2021

Ժամանակահատվածը — 10:00-12:00

Նպատակը՝ ճանաչողական այց, որի ժամանակ ճամբարականները կծանոթանան ագարակի կենդանիներին, կխնամեն, կկերարակրեն, կուսումնասիրեն շրջակա միջավայրը: Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ, Իրականացնել ձիերի խնամք:

Անհրաժեշտ իրեր`

  • ուսապարկ, անհատական ջրաման
  • չոր և խոնավ անձեռեցիկ
  • աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • արևապաշտպան գլխարկ

«Հազարան Հավքը» Հարավային դպրոցում

Նախագծի հղումը

Այս անգամ «Հազարան Հավքը» եկավ Հարավային դպրոց: Ներկայացնում են Հարավային դպրոցի ճամբարականները:
Երաժշտական ձևավորումը Մարիամ Մնացականյանի, տիկնիկները պատրաստեց ՝ Թագուհի Ստեփանյանը.

Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ հունիսի 14-26ը. Նախագիծ «Հազարան հավք»

Մասնակիցներ — Կրտսեր դպրոցների ճամբարականներ

Ժամանակահատվածը — հունի 14-26ը

Ընթացքը՝  Ճամբարականների հետ միասին «Հազարան հավք» հեքիաթը հատված-հատված ընթերցում ենք, վերլուծում, դերաբաշխում: Տեխնոլոգի օգնությամբ ճամբարականները պատրաստում են կերպարներ, ավելացնում ենք ազգային երգեր ու մեղեդիներ որից հետո միասին բեմադրում ենք: Արդյունքում ունենում ենք  «Հազարան հավք» հեքիաթի վիդեոտարբերակը, կենդանի խոսքով, երեխաների և տիկնիկների խաղով:

Նպատակը՝

  • դերասանական հմտությունների ձեռքբերում
  • երաժշտական հմտություններ ձեռքբերում
  • ազգային երգի ու մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում
  • երգով ու խաղով «Հազարան հավք» հեքիաթի յուրացում

Երգեր`

  1. Գովենք, գովենք

2. Ծառ ծաղկեցավ

3. Քելե քելե

4. Այ լորիկ

5. Գացեք տեսեք

6. Տո լաո

7. Արեգի գովքը — դե տղերք

8. Պսակ-պսակ

9. Զնգլիկ օրոճ

Նախագիծը համագործակցային է կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ՝ Մարիամ Մնացականյանի և Մարինե Ոսկանյանի հետ:

Ա մաս I
ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐՆ ՈՒ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՅԳԻՆ

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը:

Երգ – Թագավորի գովքը — Գովենք, գովենք

Արան թագաւորը, անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը: Էսպէս թագաւորեց երկար ժամանակ: եօթը ճամբի մէջտեղում շինեց Անմահական մշտադալար այգին: Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա.:

Երգ – Ծառ ծաղկեցավ

մաս II — ՊԱՌԱՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագաւորի քաղաքում մի պառաւ կին է լինում. Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում: Պառավը վեր է կենումգնում: Ինչքան խնդրում է, աղաչումպաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:

մաս III — ՊԱՌԱՒԻ ԱՆԷԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Ո՜վ, գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսի՛ր, ծերացած խեղճ մօր անէծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց՝
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպէս որդիս իր մօր գրկին
Գնա՜ց՝ կարօտ, աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կեանքից
Կարօտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք գազան` չար ու ապուշ:
Պառաւն անիծում է թէ չէ,
Աստծոյ հրամանով Այգին չորանում է.

Երգ — Քելե-քելե

մաս IV — ԾԵՐՈՒՆԻ ՀՐԷՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագաւորին: Թագաւորը մէնակ փակւում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ յանկարծ նրա առջեւ հրաշքով յայտնւում է մի սպիտակահեր, ծերունի: — Արան՝ թագաւոր, քո ցաւի ճարը Հազարան Հաւքն է, եթե Հազարան Հաւքը մի օր արշալոյսին երգի քո Այգում, Այգին կը կանաչի.

Երգ — Այ լորիկ

մաս V — ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Ասում է. — Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք.

Երգ — գացեք տեսեք

մաս VI — ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս: Ճանապարհին հանդիպում են մի սպիտակամորուս ծերունու.
-Բարի օր, էս ճանապարհները ուր են տանում:
-Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղութիւն չի պատահի: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է յետ գա, Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչեւ օրս յետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել

-Ի՜նչ են դեւեր ու հրէշներ, երկիւղ չունեմ ես՛, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հաւքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնայ: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դէպի Կախարդական աշխարհք:

Երգ — Տո լաո

մաս VII — ԱՐԵԳԸ ՍԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում, հասնում է Սեւ աշխարհ: Փախի՛ր արագ, անա՛հ տղայ, սիրո՛ւն տղայ, թէ չէ ուր որ է՝ Սեւ մարդակեր դեւը կը գայ, հազար պատառ կ’անի քեզ…
-Ես վախ չունեմ, սիրո՛ւն աղջիկ, ինչ սեւ հրէշ կ’ուզի թող գայ,
— Արի Արեգն եմ ես, քո սեւ մահն եմ բերել, լարում աղեղը ու նետով զարկում Սեւ դեւին։ Սեւ դեւը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սատկում է թէ չէ, արեւ է բացւում Սեւ աշխարհքի վրայ: Էստեղ աղջիկը խնդրում է, թէ՝ ինձ էլ տար քեզ հետ, կտրի՛ճ տղայ, ես քոնն եմ:

մաս VIII — ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ու Արեգը գնում, գնում, հասնում է Կապույտ աշխարհ.
— Ով կայ էստեղ՝ շունչ կենդանի, Էս ինչ է եղել ձեր երկրին, ով է ձեզ էդպէս արել, պալատը:

Լսի՛ր ինձ, ահե՛ղ ծովերի արքայ,
Ա՛ռ, նշանն ահա քո սեգ աղջկայ,
Տո՛ւր ինձ Քամի Ձին՝ հասնեմ փափագիս,
Էն Հաւքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը՝ մարդբանական հոգով:

մաս IX — ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացաւ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մօտ: — Ինձ տար հուրիփերիների, լուսեղէն ոգիների մշտադալար Այգին, հրամայեց Արեգը:

մաս X — ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

— Մնա մեզ մօտ, մնա՛ մեզ մօտ՝ միշտ ուրախ ու երջանիկ, անյոգ ու զուարթ…
— Ոչ, նպատակ ունեմ, պէտք է գնամ իմ նպատակի յետեւից: Պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ,
— Հազարան Հաւքը պահւում է Կախարդական անմեռ աշխարհում, կախարդական ապարանքի մէջ, ուր քնած է Հազարան Հաւքի Տիրուհին: Սիրո՛ւն տղայ, դու պէտք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ Արեգը բռնեց ոսկի սանձը ու սուրաց երկնքով դէպի Սպիտակ աշխարհ:

մաս XI — ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜ւ, թռա՜ւ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Պատահեց մի աժդահակի։ Աժդահակը խրատեց Արեգին ու ճանապարհ դրեց:

Երգ — Արեգի գովքը — դե տղերք

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստուած կանչեց ու գնաց:
Հե՜յ, Կախարդական աշխարհ, ուր ես, քեզ եմ գալի: Անցաւ եօթ վարագոյրների միջով ու յայտնուեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենեակում:

Մութուլուսին Հազարան Հաւքը երգեց ու մշտադալար բուրեան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, Եւ ամէնն ու ամէնքը դարձան ասես նորից նոր ծնուած, մաքուր, անմեղ ու անարատ:

Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: զարկեցին թմբուկներն ու երգեցին.

Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մորուս Եւ աչկունք էին արեգակունք:

Երգ — Պսակ-պսակ, զնգլիկ օրոճ

Ծերունի Արան թագաւորը իր թագաւորութիւնը յանձնեց Արեգին: Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան: