Ճամփորդություն դեպի Կասկադ

Օր՝ հոկտեմբերի 3
Մեկնում՝ ժամը 10:30
Վերադարձ՝ ժամը 14:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ
Սովորողների թիվ՝ 19

Հեռավորությունը` 9,5 կմ, 22 ր

Ճամփորդության պատասխանատու` Նաիրուհի Համբարձումյան

Օգնական` Էլիզաբեթ Ադիկյան

Նպատակը՝

  • բարձունքի հաղթահարում
  • սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, ազգային երգ ու պարի տարածում
  • այց Գաֆեսճյան արվեստի թանգարան:
  • 《Ես》 նախագծի ամփոփում

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական աշխատանք՝ դասարանում նախօրոք կազմում ենք ճանապարհի քարտեզը , ծանոթանում, իմանում՝ որ ճանապարհով ենք անցնելու, ինչ հետաքրքիր վայրեր կան։ Ծանոթանում ենք նաև օրվա եղանակին։ Փնտրում, ծանոթանում ենք Կասկադ համալիրի մասին պատմող տեղեկություններ։ Տեսանյութերով, նկարներով ուսումնասիրում ենք տեղանքը։ Ծանոթանում ենք նաև «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի մասին տեղեկություններին։

Ճամփորդության ընթացքը՝ ժ․10։00 շարժվում ենք դպրոցից, թվարկում ենք ճանապարհի մեզ արդեն ծանոթ վայրերը, ծանոթանում ենք նորերին։ Քայլքը սկսում ենք ժ․ 10։30։ Հայացք ներքևից համալիրին, քաղաքին։ Բարձրանում ենք աստիճաններով՝ ծանոթանալով արձանների նշանակությանը, քննարկում ենք, ներկայացնում մեզ ծանոթ տեղեկությունը։ Վերևում իրականացնում ենք նկարչական պլեներ՝ հայացք բարձունքից իմ քաղաքին, որն էլ կլինի « ԵՍ » նախագծի ամփոփումը։ Նախաճաշում ենք, կատարում Կոմիտասյան երգեր։ Բարձունքից իջնելիս անցնում ենք «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնով, որտեղ նախագծի պատասխանատուները սովորողներին փոխանցում են կենտրոնի, տեղի աշխատանքների մասին տեղեկություն։ Վերադառնում ենք դպրոց ժ․ 13։30։ Հաջորդ օրը սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին, և ամփոփում ենք տեսանյութով։

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Հեռադիտակ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

Ամփոփում՝

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s