Օրը՝ 19.09.2022թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 16:00
Նախագծի մասնակիցները՝ 1.1, 1.2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան, Մարգարիտա Հովնանյան
Օգնական՝ Էլիզաբեթ Ադիկյան, Աննա Կիրակոսյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան
Վայրը՝Օշական ՝ Դիդի Կոնդ

Վարորդ՝ Նորայր Ղասումյան Մակնիշ՝ 10 SO 908 FordTranzit
Նպատակը՝ Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.
Խոսք, զրույցի միջոցով սովորղների հետ քննարկում ենք, ուսումնասիրում տարածքը, կարդում համացանացում տեղեկություններ Օշականի, Դիդի Կոնդի մասին:
Սովորում ենք, թե ինչ պետք է ունենա սեբաստացի ճամփորդը իր պայուսակում։
Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:
Անելիքներ՝
1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները, խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:
Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում
- արևային գլխարկ, ճամփորդական պայուսակ,
- հեռադիտակ, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ
- ջուր, սնունդ,
- թաց և չոր անձեռոցիկ:
- աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- գնդակ, պարան, օղակ:
Ճամփորդ-ճամբարականը
Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Արդյունքում՝
- սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
- կլուսանկարեն դուր եկած տեսարանները
Ամփոփումը ՝