Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Օրը՝  19.09.2022թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 16:00
Նախագծի մասնակիցները՝ 1.1, 1.2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան, Մարգարիտա Հովնանյան
Օգնական՝ 
Էլիզաբեթ Ադիկյան, Աննա Կիրակոսյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան

Վայրը՝Օշական ՝ Դիդի Կոնդ


Վարորդ՝ Նորայր Ղասումյան Մակնիշ՝ 10 SO 908 FordTranzit

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

Խոսք, զրույցի միջոցով սովորղների հետ քննարկում ենք, ուսումնասիրում տարածքը, կարդում համացանացում տեղեկություններ Օշականի, Դիդի Կոնդի մասին:

Սովորում ենք, թե ինչ պետք է ունենա սեբաստացի ճամփորդը իր պայուսակում։

Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում

  • արևային գլխարկ, ճամփորդական պայուսակ,
  • հեռադիտակ, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ
  • ջուր, սնունդ,
  •  թաց և չոր անձեռոցիկ:
  • աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • գնդակ, պարան, օղակ:

Ճամփորդ-ճամբարականը

Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ


չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Արդյունքում՝

  • սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
  • կլուսանկարեն դուր եկած տեսարանները

Ամփոփումը ՝