Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր 2022-2023

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • մոնոներկայացում
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Լրամշակվող.

Ուսումնական առաջին շրջան Սեպտեմբեր-դեկտեմբեր

  • Էտյուդներ, էտյուդների ստեղծում, բեմադրում, ցուցադրություն
  • Սցենարական աշխատանքներ
  • Ստեղծագործելու, բեմադրելու հմտությունների զարգացում
  • Համագործակցային նախագծեր
  • Ճամփորդություններ

Ուսումնական երկրորդ շրջան Հունվարի 8-հունվարի 30-ը

Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար-մայիս

Ուսումնական Չորորդ շրջանի մեկնարկ Մայիսի 24-հունիսի 4

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s