Թատրոնի ընտրաությամբ գործունեության հաջողած նախագծեր

Հարավային դպրոց

Փետրվար ամսին Հարավային դպրոցի թատրոնի խմբի սովորողները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի մոտիվներով ներկայացումը. Նախագիծը ընթացավ մի քանի փուլով: Սկզբում սովորղների հետ միասին նախագծեցինք ու պատրաստեցինք հեքիաթի հերոսներին՝

Այնուհետև, կատարեցինք սցենարային շտկումներ ու սկսեցինք բեմադրման աշխատանքները: Արդյունքում ունեցանք տիկնիկային երաժշտական ներկայացում՝

Հաջորդ հաջողած նախագիծը զատկական ցուցահանդես-վաճառքն էր: Մեր խումբը նույնպես ունեցավ մասնակցություն: Սովորողների հետ միասին հավաքեցինք տարբեր գույնզգույն կտորներ ու օգտագործելով Հարավային դպրոցի կարի մեքենան՝ կարեցինք էկո պայուսակներ, գեղեցիկ մազակալներ՝

Մայիսյան հավաքի շրջանակներում ներկայացրեցինք ևս մեկ ներկայացում: Ընտրել էինք «Վերան ու Անֆիսան» պիեսից մի քանի հետաքրքիր հատված, սցենարայաին որոշակի փոփոխություններ կատարել: