2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություն

Միջին դպրոց

Հարավային դպրոց

Արևմտյան դպրոց

Արևելյան դպրոց

Հյուսիսային դպրոց

Վարպետության դասեր

Ճամփորդություններ

Երկարացված օրվա կազմակերպում

«Ստեղծագործ TV»

«Խոզուկ Պեպպա» Հայալեզու մուլտֆիլմ

Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր 2022-2023

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • մոնոներկայացում
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Լրամշակվող.

Ուսումնական առաջին շրջան Սեպտեմբեր-դեկտեմբեր

  • Էտյուդներ, էտյուդների ստեղծում, բեմադրում, ցուցադրություն
  • Սցենարական աշխատանքներ
  • Ստեղծագործելու, բեմադրելու հմտությունների զարգացում
  • Համագործակցային նախագծեր
  • Ճամփորդություններ

Ուսումնական երկրորդ շրջան Հունվարի 8-հունվարի 30-ը

Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար-մայիս

Ուսումնական Չորորդ շրջանի մեկնարկ Մայիսի 24-հունիսի 4

Թատրոնի ընտրաությամբ գործունեության հաջողած նախագծեր

Միջին դպրոց

Հովհաննես Թումանյան «Քառյակներ»

Նախագիծը ընթացել է մի քանի փուլով: Սկզբում սվորողները ընտրել են քառյակները, որից հետո փորձել են վերլուծել:Իսկ վերջում յուրաքանչյուրը բեմադրել է իր քառյակը, ընտրելով համապատասխան պլաստիկ շարժումներ: Քառյակները բեմադրել ենք մնջախաղի էլեմենտներով, փորձել ենք մեկ թաշկինակի միջոցով իրար կապել քառյակներում առկա խնդրիները.

«Երկարագուլպա Պեպին»՝ Մայիսյան հավաքի շրջանակներում ստուգատեսային ներկայացում

Ներկայացման բեմադրման աշխատանքները բավականին ծավալուն էին: Սովորողները սկզբում կարդացին պիեսը, հետո միասին դիտեցինք ֆիլմը: Որից հետո սովորողները ընտրեցին իրենց դուր եկած հատվածներն ու սկսեցին կատարել սցենարական աշխատանքներ:

Թատրոնի ընտրաությամբ գործունեության հաջողած նախագծեր

Հարավային դպրոց

Փետրվար ամսին Հարավային դպրոցի թատրոնի խմբի սովորողները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի մոտիվներով ներկայացումը. Նախագիծը ընթացավ մի քանի փուլով: Սկզբում սովորղների հետ միասին նախագծեցինք ու պատրաստեցինք հեքիաթի հերոսներին՝

Այնուհետև, կատարեցինք սցենարային շտկումներ ու սկսեցինք բեմադրման աշխատանքները: Արդյունքում ունեցանք տիկնիկային երաժշտական ներկայացում՝

Հաջորդ հաջողած նախագիծը զատկական ցուցահանդես-վաճառքն էր: Մեր խումբը նույնպես ունեցավ մասնակցություն: Սովորողների հետ միասին հավաքեցինք տարբեր գույնզգույն կտորներ ու օգտագործելով Հարավային դպրոցի կարի մեքենան՝ կարեցինք էկո պայուսակներ, գեղեցիկ մազակալներ՝

Մայիսյան հավաքի շրջանակներում ներկայացրեցինք ևս մեկ ներկայացում: Ընտրել էինք «Վերան ու Անֆիսան» պիեսից մի քանի հետաքրքիր հատված, սցենարայաին որոշակի փոփոխություններ կատարել:

Ամառային ուսումնական ճամբարի աշխատաժամանակ՝ հունիսի 6-10ը:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք խմբի սովորողներ

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

  • արևային գլխարկ
  • մարզահագուստ
  • մարզակոշիկ
  • լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/
  • ջրի շիշ

Ճամբարային օրերն ըստ ուղղվածության

  • Մայիսի 30՝ պղպջակների օր
  • Մայիսի 31՝ թարս օր
  • Հունիսի 1՝ պաղպաղակի օր
  • Հունիսի 2՝ բնագիտական փորձեր, կառուցողական խաղեր
  • Հունիսի 3՝ սանրվածքների օր
  • Հունիսի 6՝ ակնոցների օր
  • Հունիսի 7՝ դիմակների, գլխարկների օր
  • Հունիսի 8՝ արտասովոր լողազգեստների օր
  • Հունիսի 9՝ ֆեյս-արտ դիմապատկերներ
  • Հունիսի 10՝ պարային ֆլեշմոբերի օր

Երկուշաբթի — 06.06

13:35-14:30 Լող
14:30-15:00 Ճաշ
15:00-15:30 ակնոցների օր
15:30-16:30 Այլընտրանքային նկարչություն
16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Երեքշաբթի — 07,06

13:35-14:30 Պատրաստում ենք դիմակների, գլխարկներ
15:00- 15:30 Ճաշ
15:20-16:00 Լող
16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Չորեքշաբթի — 08.06

13:35-14:30 Լող, արտասովոր լողազգեստների օր
14:30-15:00 Ճաշ
15:00-16:00  Խոհանոցային գործունեություն
16:00-16:30 Միջավայրի խնամք
16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Հինգշաբթի — 09.06

13:35-14:30 Լող
14:30-15:00 Միջավայրի խնամք
15:00- 15:30 Ճաշ
15:30-16:00 ֆեյս-արտ դիմապատկերներ
16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Ուրբաթ — 10.06

13:35-15:00 պարային ֆլեշմոբեր
15:00- 15:30 Ճաշ
15:30-16:00 Բացօթյա ընթերցանություն
16:30-17:00 Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Ճանաչողական ճամփորդություն դեպի Արարատի մարզ․ Հրեշտակների ձոր

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ մաթեմատիկայի և թատրոնի խմբի սովորողներ

Օրը՝ 03․01․2022

Ժամը՝ 09։30-15։30

Վայրը՝ Արարատի մարզ, Հրեշտակների ձոր, Խոր Վիրապ

Պատասխանատուներ՝ Լյովա Սարգսյան, Էլիզաբեթ Ադիկյան

Անհրաժեշտ գործիքները՝

  • Ուսապարկ
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ
  • Ակնոցներ
  • Բրդուճներ
  • Ծածկոց
  • Աղբի տոպրակ
  • Ձեռնոցներ
  • Տեսաձայնագրման տեխնիկական միջոցներ

Իրականացման ընթացքը՝

  • 9:30` մեկնարկ Հարավային դպրոց-պարտեզից
  • 13:00`ընդմիջում Խոր Վիրապի հարակից տարածքում (սնունդը բերում է սովորողը)
  • 14:00` Շրջակա միջավայրի խնամք
  • Նախատեսվում է ուսումնահետազոտական ճամփորդություն Արարատյան դաշտում՝ Հրեշտակների Ձորում և Խոր Վիրապում:
  • Բույսերի ուսումնասիրություն
  • Դեղաբույսերի հավաք
  • Հետդարձ՝ 15:30:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ստանալ.

  • ուսումնահետազոտական վերլուծություններ՝ ճանաչողական բնույթի
  • ճամփորդական պատումներ, վլոգներ
  • վերլուծական աշխատանքներ

Նպատակը՝ կատարել ուսուցողական-հետազոտական, հայրենագիտական քայլարշավ: Կատարել մաթեմատիկական հաշվարկներ հեռավորության, ժամանակի, տևողության վերաբերյալ։ Նկարահանել ճամփորդական, տեղեկատվական վլոգ։

Մասնակիցներ՝

1․Հասմիկ Մելքոնյան 5.1

2․ Մարինե Կարապետյան 5.1

3․Վիկտորյա Զարգարյան 5.1

4․Կառոլինա Եսայան 5.1

5․ Ալիսա Մկրտչյան 4.2

6․ Ռոբերտ Հակոբյան 4.2

7․ Նարե Գալստյան 5.1

8․ Աֆինա Մկրտչյան 4.2

9․ Էրիկ Վանյան 4.1

10․ Արևիկ Խաչատրյան 4.1

11․ Ռաֆայել Բաղիրյան 4.1

12․ Դավիթ Սաֆարյան (Արևելյան դպրոց)

13․ Անգելինա Մկրտումյան 4.1

14․ Լանա Օրդուխանյան 4.1

15․ Նարեկ Սարգսյան 4.1

16․ Արփինե Հակոբյան 4.1

17․ Կարինա Բալասանյան 4.1

18․ Էրիկ Մոսինյան 4.1

19․ Արսեն Հյուսնյան (Արևելյան դպրոց)