«Գնդլիկ բոքոնիկը»

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ միասին փորձեցինք իմպրովիզ տարբերակով բեմադրել «Գնդլիկ բոքոնիկը» հեքիաթը: Երեխաների մոտ շատ լավ ստացվեց, անգամ կատարեցինք սցենարային փոփոխություններ: Հետո փորձեցինք պատկերել բոքոնիկին ու հեքիաթի մյուս հերոսներին: Որոշեցինք նկարներն օգտագործել որպես բեմական դեկոր: Շուտով սպասեք մեր մեդիա-ներկայացմանը: