Ուսումնական երկրորդ շրջան Միջին դպրոց․ Նախագծեր — ամփոփումներ

Լրամշակվող

Ժամանակահատվածը ՝ Հունվարի 8-հունվարի 30-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ

Նախագծեր

Ամփոփում.

«Տիկնիկային շրջիկ թատրոն» նախագծի շրջանակներում բեմադրում ենք «Ծուղրուղուն» հեքիաթը: Ներկայացումները ցուցադրելու ենք կրտսեր դպրոցների պարտեզի և 5 տարեկանների խմբերում: Ներկայացումները նախատեսվում են փետրվար ամսվա սկզբին: Սովորողների հետ միասին արդեն պատրաստել ենք հերոսներին, այժմ կատարվում են վերջնական շտկումներն ու ներկայացման ընթացքում հնչող երաժշտությունների ընտրությունը:

Հովհաննես Թումանյանի Քառյակների բեմադրում— Քառյակները բեմադրում ենք մնջախաղի էլեմենտներով, նախապես ձայնագրված տեքստերով: Սովորողների հետ միասին քառյակներից կազմել ենք ընտրանի: Այժմ կատարում ենք տեքստերի վերջնական շտկումներ որից հետո, ըստ պայմանավորվածության սովորողները կձայնագրվեն Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Ընթանում են նաև երաժշտության և ատրիբուտների ընտրության աշխատանքները: Ներկայացումը վերջնական պատրաստ կլինի և կցուցադրվի փետրվար ամսում:

Հայալեզու մուլտֆիլմեր. Շուրջտարյա նախագիծ — Այս ամիս թողարկվել է մուլտֆիլմի երկու հաղորդում, ևս երկուսը թարգմանվել են, կատարվում են ձայնագրման և մոնտաժային աշխատանքներ: