Հովհաննես Թումանյանի Քառյակների բեմադրում. Նախագիծ

Մասնակիցներ — Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խումբ

Նախատեսվում է քառյակները բեմադրել մնջախաղի էլեմենտներով, նախապես ձայնագրված տեքստերով: Սովորողների հետ միասին քառյակներից կազմել ենք ընտրանի, որոնցով էլ կբեմադրվի ներկայացումը:

Տաթև 
  …Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։

Ժասմին
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Մարի

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

Սամվել
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Անի
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

Աստղ
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Տաթև
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

Ժասմին
Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

Մարի
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

Անի
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Սամվել

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։

Աստղ
Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Տաթև
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Աստղ
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

Սամվել
Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

Անի
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Մարի
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ժասմին
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

                          Բոլորով

Սամվել — Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ,
Մարի — միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Աստղ — Քանի՜ քանիսն անցան քեզ պես,
Ժասմին — քեզնից առաջ, քո առաջ.
Տաթև — Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,
Անի — թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Սամվել — Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s