Ուսումնական երրորդ շրջան. Նախագծեր

«Ստեղծագործ TV» 54րդ թողարկում

«Ստեղծագործ TV»ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։ 
Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.

Ուսումնական երկրորդ շրջան Միջին դպրոց․ Նախագծեր — ամփոփումներ

Լրամշակվող

Ժամանակահատվածը ՝ Հունվարի 8-հունվարի 30-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ

Նախագծեր

Ամփոփում.

«Տիկնիկային շրջիկ թատրոն» նախագծի շրջանակներում բեմադրում ենք «Ծուղրուղուն» հեքիաթը: Ներկայացումները ցուցադրելու ենք կրտսեր դպրոցների պարտեզի և 5 տարեկանների խմբերում: Ներկայացումները նախատեսվում են փետրվար ամսվա սկզբին: Սովորողների հետ միասին արդեն պատրաստել ենք հերոսներին, այժմ կատարվում են վերջնական շտկումներն ու ներկայացման ընթացքում հնչող երաժշտությունների ընտրությունը:

Հովհաննես Թումանյանի Քառյակների բեմադրում— Քառյակները բեմադրում ենք մնջախաղի էլեմենտներով, նախապես ձայնագրված տեքստերով: Սովորողների հետ միասին քառյակներից կազմել ենք ընտրանի: Այժմ կատարում ենք տեքստերի վերջնական շտկումներ որից հետո, ըստ պայմանավորվածության սովորողները կձայնագրվեն Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Ընթանում են նաև երաժշտության և ատրիբուտների ընտրության աշխատանքները: Ներկայացումը վերջնական պատրաստ կլինի և կցուցադրվի փետրվար ամսում:

Հայալեզու մուլտֆիլմեր. Շուրջտարյա նախագիծ — Այս ամիս թողարկվել է մուլտֆիլմի երկու հաղորդում, ևս երկուսը թարգմանվել են, կատարվում են ձայնագրման և մոնտաժային աշխատանքներ:

«Շունն ու Կատուն» Ներկայացում․ Նախագիծ

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Նպատակը՝

  • զարգացնել սովորողների դերասանական հմտությունները
  • բանավոր խոսքի զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
  • ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝ Սովորողների հետ միասին խմբագրել հեքիաթը, հարկ եղած դեպքում սցենարային ավելացումներ անել։ Միասին պատրաստել ներկայացման ընթացքում օգտագործվող ատրիբուտները, ընտրել երաժշտություն ներկայացման համար։

Արդյունքը կներկայացնենք նաև մեդիատարբերակով։

«Բարեկենդանը» տիկնիկային ներկայացում. Նախագիծ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Նպատակը՝

  • սովորողների մոտ զարգացնել թիմային աշխատելու կարողությունը
  • զարգացնել երևակայությունը
  • զարգացնել ստեղծագործելու ունակությունները
  • ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական հմտություններ

Ընթացքը․ Սովորողները իրենց դասացուցակով նախատեսված ընտրությամ գործունեության դասաժամերին դասավանդողների օգնությամբ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրությունն անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • հաստ ստվարաթղթեր
  • գունավոր մատիտներ
  • ներկեր
  • զանազան գույնզգույն կտորներ
  • գույնզգույն թելեր
  • և այլն․․․

Հովհաննես Թումանյանի Քառյակների բեմադրում. Նախագիծ

Մասնակիցներ — Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խումբ

Նախատեսվում է քառյակները բեմադրել մնջախաղի էլեմենտներով, նախապես ձայնագրված տեքստերով: Սովորողների հետ միասին քառյակներից կազմել ենք ընտրանի, որոնցով էլ կբեմադրվի ներկայացումը:

Տաթև 
  …Կյանքն ահա.-
Սընունդ, ծընունդ մինչև մահ,
Մընացածը ողջ նըրանց
Կամ հաճույքն են և կամ ահ։

Ժասմին
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Մարի

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

Սամվել
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Անի
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

Աստղ
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Տաթև
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

Ժասմին
Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

Մարի
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

Անի
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Սամվել

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։

Աստղ
Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Տաթև
Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Աստղ
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

Սամվել
Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

Անի
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Մարի
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ժասմին
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

                          Բոլորով

Սամվել — Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ,
Մարի — միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Աստղ — Քանի՜ քանիսն անցան քեզ պես,
Ժասմին — քեզնից առաջ, քո առաջ.
Տաթև — Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,
Անի — թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Սամվել — Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Ամանորյա տրամադրություն

Նամակ Ձմեռ պապիկին և ամանորյա կախարդական գիշերը.

Ամանորի նախօրեին Էլենի հետ միասին նամակ գրեցինք Ձմեռ պապիկին: Դրեցինք տոնածառի տակ ու Ձմեռ պապաիկի համար քաղցրավենիք թողեցինք որ նամակը տանելիս օգտվի:

Ամանորյա կախարադական գիշերը , Ձմեռ պապը բերեց Էլենի խնդրած նվերները:

Տիկնիկային շրջիկ թատրոն. Նախագիծ

Մասնակիցներ — Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ

Ցուցադրությունը նախատեսվում է կատարել կրտսեր դպրոցների, պարտեզի և 5 տարեկանների խմբերում:

Ընտրել ենք «Ծուղրուղուն» հեքիաթը: Սովորողների հետ միասին պատրաստելու ենք հեքիաթի հերոսներին: