
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 1-30ը
Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- դերասանական հմտությունների ձեռքբերում
- երաժշտությունը լսելու, վերլուծելու կարողությունների զարգացում
- երաժշտության ներքո ինչ որ գործողություն պատկերացնելու , բեմադրելու կարողությունների զարգացում
- մարմնի ճկունության զարգացում
- երևակայության զարգացում
Ընթացքը՝ սովորողներն ունկնդրում են տարբեր երաժշտություններ, փորձում են երևակայության միջոցով պատկերացնել երաժշտությանը համապատասխան շարժումներ, գործողություններ: Այդ ամենը համախմբելով և բեմադրելով ստանում ենք փոքրիկ էտյուդ-ներկայացում: