
«Ստեղծագործ TV»ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։
Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.
«Ստեղծագործ TV»ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։
Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.
Վարպետաց պարապմունքներ «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե Գալստյանից:
Վարպետության դասը երեխայի իրավունքների մասին է: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։
Նպատակը՝ աշխատանք սովորողների հետ՝ կիրառելով նոր մեթոդներ և գործիքներ և զարգացնելով իրենց իրավունքներն ու հետաքրքրություննները ներկայացնելու ու լսելի դառնալու ունակությունը: Վարպետության դասի ընթացքում շեշտը դրվում է ռիթմի, երաժշտականության և պատկերների վրա, որոնք հանգեցնում են անհատական արտահայտչականությանը և շարժման ստեղծմանը:
Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:
2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:
Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:
Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:
Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում
Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:
Հարավային դպրոց
Արևմտյան դպրոց
Հյուսիսային դպրոց
Արևելյան դպրոց
Միջին դպրոց
Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ հունիսի 14-26ը. Նախագիծ «Հազարան հավք»