Թատրոնի ընտրությամբ գործունեության ծրագիր 6-8րդ դասարանների համար

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի Միջին դպրոցում.

2021-2022 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • էտյուդների ստեծում
  • բեմական խոսքի տիրապետում
  • բեմական շարժում, պլաստիկա
  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Ուսումնական առաջին շրջան Սեպտեմբեր-դեկտեմբեր

Ուսումնական երկրորդ շրջան Հունվարի 8-հունվարի 30-ը

Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար-մայիս

Ուսումնական Չորորդ շրջանի մեկնարկ Մայիսի 24-հունիսի 4

  • Երաժշտություն + թատրոն
  • Ներկայացումներ, բեմադրություններ
  • Տիկնիկային և ստվերային թատրոն
  • Ուսումնական ճամփորդություններ

Փառատոնային շաբաթ — Հունիս

  • Թատերական փառատոնային նախագծերի ամփոփում