Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի Միջին դպրոցում.
2021-2022 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:
Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:
Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:
Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում
- էտյուդների ստեծում
- բեմական խոսքի տիրապետում
- բեմական շարժում, պլաստիկա
- ստվերային թատրոն
- տիկնիկագործություն
- աուդիոհեքիաթների ստեղծում
- երաժշտական թատրոն
- տիկնիկային թատրոն
Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:
Ուսումնական առաջին շրջան Սեպտեմբեր-դեկտեմբեր
- Ծանոթանում ենք դերասանի մասնագիտությանը, Ի՞նչ է թատրոնը, ո՞վ է դերասանը
- երաժշտություն + թատրոն
- Ուսումնական ճամփորդություններ
- Հայալեզու մուլտֆիլմեր. Շուրջտարյա նախագիծ
- Սեբաստացու օրեր. շրջիկ թատրոն
- Ուրախ ամանոր․ նախագիծ ներկայացում
Ուսումնական երկրորդ շրջան Հունվարի 8-հունվարի 30-ը
- Ստվերային թատրոն․ փաթեթի ստեղծում
- Ուսումնական ճամփորդություններ
- Հայալեզու մուլտֆիլմեր. Շուրջտարյա նախագիծ
- Ազգագրական ձմեռային փառատոն․ Տիկնիկագործություն(ազգային կերպարներ)
Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար-մայիս
- Ընթերցանության ստուգատես «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց»
- Համագործակցային աշխատանք թատրոն+տեխնոլոգիա․ «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
- Հայալեզու մուլտֆիլմեր. Շուրջտարյա նախագիծ
- Ներկայացումներ, բեմադրություններ
- Երաժշտություն + թատրոն
- Տիկնիկային և ստվերային թատրոն
- Ուսումնական ճամփորդություններ
- Բանգլադեշյան թափառումներ համագործակցային նախագիծ
Ուսումնական Չորորդ շրջանի մեկնարկ Մայիսի 24-հունիսի 4
- Երաժշտություն + թատրոն
- Ներկայացումներ, բեմադրություններ
- Տիկնիկային և ստվերային թատրոն
- Ուսումնական ճամփորդություններ
Փառատոնային շաբաթ — Հունիս
- Թատերական փառատոնային նախագծերի ամփոփում