Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • տիկնիկագործություն
  • կերպարների ստեղծում
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ: