
Մասնակիցներ՝ Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ
Նախագծերը՝
«Աուդիոհեքիաթներ» փաթեթի ստեղծում
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։
Երաժշտություն + թատրոն
Նպատակը՝
- Դերասանական հմտությունների զարգացում
- Ստեղծագործելու հմտությունների զարգացում
- երաժշտությունը լսելու, վերլուծելու կարողությունների զարգացում
- երաժշտության ներքո ինչ որ գործողություն պատկերացնելու , բեմադրելու կարողությունների զարգացում
- մարմնի ճկունության զարգացում
Ընթացքը՝ ունկընդրում ենք նախապես ընտրված երաժշտություն, սովորողները պատմում են , թե ի՞նչ պատմություն կամ գործողություն պատկերացրեցին, քննարկում ենք, դարձնում փոքրիկ պատմություն ու բեմադրում:
Տիկնիկային և ստվերային թատրոն
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ստեղծագործելու կարողությունների զարգացում
Ընթացքը․ սովորողները առաջարկված տարբերակներից ընտրում և պատրաստում են ստվերային ներկայացում ցուցադրելու համար համապատասխան էկրան, պատրաստում են կերպարներ, ցանկալի է սև գույնի թղթերով։ Ընտրում կամ հորինում են որևէ հեքիաթ, պատմություն և բեմադրում են։ Արդյունքը տեսանկարահանում են վիդեոտարբերակով և հրապարակում ուսումնական բլոգներում։
- Ուսումնական ճամփորդություններ, բանգլադեշյան թափոռումներ