Ներկայացնում են Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ՝ Միսակ Մինասյանը, Գոհար Ալեքսանյանը և Մանե Օհանջանյանը՝
Ամիսը՝ Մայիսի 2021
Հրավեր. «Ռոդարիական խառնաշփոթ» ներկայացում-համագործակցային նախագիծ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի և իտալերենի գործունեության խմբեր
Պատասխանատուներ՝ Մարիամ Սարդարյան և Էլիզաբեթ Ադիկյան
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, փոքր դահլիճ
Ժամը ՝ 11:30
Ուսումնական Չորորդ շրջան Մայիսի 31-հունիսի 11

Մասնակիցներ՝ Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ
Նախագծերը՝
«Աուդիոհեքիաթներ» փաթեթի ստեղծում
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։
Երաժշտություն + թատրոն
Նպատակը՝
- Դերասանական հմտությունների զարգացում
- Ստեղծագործելու հմտությունների զարգացում
- երաժշտությունը լսելու, վերլուծելու կարողությունների զարգացում
- երաժշտության ներքո ինչ որ գործողություն պատկերացնելու , բեմադրելու կարողությունների զարգացում
- մարմնի ճկունության զարգացում
Ընթացքը՝ ունկընդրում ենք նախապես ընտրված երաժշտություն, սովորողները պատմում են , թե ի՞նչ պատմություն կամ գործողություն պատկերացրեցին, քննարկում ենք, դարձնում փոքրիկ պատմություն ու բեմադրում:
Տիկնիկային և ստվերային թատրոն
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ստեղծագործելու կարողությունների զարգացում
Ընթացքը․ սովորողները առաջարկված տարբերակներից ընտրում և պատրաստում են ստվերային ներկայացում ցուցադրելու համար համապատասխան էկրան, պատրաստում են կերպարներ, ցանկալի է սև գույնի թղթերով։ Ընտրում կամ հորինում են որևէ հեքիաթ, պատմություն և բեմադրում են։ Արդյունքը տեսանկարահանում են վիդեոտարբերակով և հրապարակում ուսումնական բլոգներում։
- Ուսումնական ճամփորդություններ, բանգլադեշյան թափոռումներ
«Խոզուկ Պեպպա» Թիթեռը, գորտն ու որդը

Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`Տաթև Մամիկոնյանը, Մարի Համբարչյանը, Աստղիկ Ալեքսանյանը
Էտյուդ «Անհարմար իրավիճակ»
Ներկայացնում է Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Գոհար Ալեքսանյանը.
«Ստեղծագործ TV» 43րդ Թողարկում

«Ստեղծագործ TV»-ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։ Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.
«Ստեղծագործ TV» 42-րդ Թողարկում

«Ստեղծագործ TV»-ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։ Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.
«Խոզուկ Պեպպա» Օդապարիկ

Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`Տաթև Մամիկոնյանը, Մարի Համբարչյանը, Աստղիկ Ալեքսանյանը
Մի տերևի պատմություն. Նախագիծ
Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- խոսքը, տրամաբանությունը
- ուսումնասիրելու կարողությունը