
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի և իտալերենի գործունեության խմբեր
Ժամանակահատվածը ՝ Մայիսի 1-15ը
Ընթացքը՝ Ընտրված ստեղծագործությունը վերածել սցենարի, բաժանել համապատասխան հատվածների, թարգմանել իտալերեն կամ հակառակը: Սովորողների հետ միասին բեմադրել, ստանալով փոքրիկ ներկայացում:
Պատասխանատուներ՝ Մարիամ Սարդարյան և Էլիզաբեթ Ադիկյան
Նպատակը՝
- երևակայության զարգացում
- ստեղծագործելու կարողությունների զարգացում
- դերասանական տարբեր հմտությունների ձեռքբերում
- տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
- իմացածը փոխանցելու համագործակցելու հմտությունների զարգացում
- խոսքի և լեզվամտածողության զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
Արդյունքում կունենանք գեղեցիկ համագործակցային աշխատանք՝ փոքրիկ ներկայացման տեսքով: