
Ճամփորդության մասնակիցներ՝ Ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբեր
Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան և Թագուհի Ստեփանյան
Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն
Ճամփորդության օրը՝ փետրվարի 6ին, ժամը 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժամը 15.15 , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը: Այնուհետև կքայլենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և կուղևորվենք պիցցա ուտելու:
Նպատակը՝
- ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ
- աշխարհայացքի ընդլայնում
- դերասանական խաղի ուսումնասիրում
- տիկնիկների հետ ճիշտ աշխատելու հմտությունների ձևավորում և զարգացում
- երևակայության զարգացում
- գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում
Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):