Համագործակցային նախագիծ․ Սովորող-սովորեցնող նախագիծը՝ ցտեսություն-ցնծություն նախագծի բաղադրիչ

Նախագծի կազմակերպումը

Նախագծի ղեկավարներ՝ Մարգարիտ Սարգսյան և Էլիզաբեթ Ադիկյան, օգնական՝ Լուսինե Սարգսյան

Նախագիծն իրականացվում է որպես Ցտեսություն-ցնծություն ննախագծի մաս, համակարգում են 12-րդ դասարանի սովորողներ՝ Անիչկա Միքայելյանը, Ինգա Բաբայանը, Վերա Նարիմանյանն ու Մարիամ Ժամկոչյանը։

Մասնակիցներ՝

  • Ադրինա Մարգարեան(Հյուսիսային դպրոց)
  • Աննամարիա Մարգարեան(Հյուսիսային դպրոց)
  • Արտավազդ(Հյուսիսային դպրոց)
  • Գոռ(Հյուսիսային դպրոց)
  • Մարի Համբարչյան(Միջին դպրոց)
  • Նարե Հարությունյան (Միջին դպրոց)

Համակարգող սովորողներն աշխատում են կրտսեր և միջին դպրոցների իրենց ընկերների հետ: Նախապես ընտրում են մի ստեղծագործություն, քննարկում, սկսում տեքստային-սցենարական մշակումները, ընտրում դերերը, սկսում աշխատել բեմադրության վրա՝ խոսք, ձայն, շարժում, երաժշտություն, ձևավորում:

Արդյունքում ունենում ենք մինյանց հմտություններ փոխանցող, երկխոսող տարատարիք սովորողներ, նաև՝ փոքր մեդիապատումներ և ներկայացումներ:

Խնդիրները

  • Սովորել-սովորեցնելը՝ որպես նախագծային մեթոդ
  • Նախագծի մասնակցի կոնկրետ աշխատանքը կոնկրետ թեմայի շուրջ՝ դրանից ելնելով՝ կոնկրետ գիտելիքի, հմտությունների փոխանցում
  • Համագործակցային հմտություններ
  • Խմբում աշխատելու հմտություններ
  • Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ
  • Մանկավարժական, հոգեբանական հմտություններ
  • Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
  • Իմացածը փոխանցելու հմտություններ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակը կրթության շարունակականության ապահովումն է, երբ կրթությունը ամենուր է՝ փոխազդեցություններում, միջավայրում: Սովորել-սովորեցնելը բնական մարդկային պահանջմունք է, որը կարող է դառնալ ուսումնական նախագիծ և հմտությունների, գիտելիքի փոխանցման տարբեր ճանապարհներով օգտակար լինել տարատարիք սովորողների, ուսուցիչների, ծնողների համար: