Լրամշակվող

Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր
Ժամանակահատվածը — Հունվարի 11-հունվարի 30-ը
Նախագծեր՝
Ստվերային թատրոն․ փաթեթի ստեղծում
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ստեղծագործելու կարողությունների զարգացում
Ընթացքը․ սովորողները առաջարկված տարբերակներից ընտրում և պատրաստում են ստվերային ներկայացում ցուցադրելու համար համապատասխան էկրան, պատրաստում են կերպարներ, ցանկալի է սև գույնի թղթերով։ Ընտրում կամ հորինում են որևէ հեքիաթ, պատմություն և բեմադրում են։ Արդյունքը տեսանկարահանում են վիդեոտարբերակով և հրապարակում ուսումնական բլոգներում։
Աուդիոհեքիաթներ. փաթեթի ստեղծում
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։
Մասնակցություն ազգագրական ձմեռային փառատոնին
Տիկնիկագործություն ազգային կերպարներ
Նպատակը՝
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- կերպաարներ ստեղծելու հմտությունների ձևավորում և զարգացում
- խոսքի և լեզվամտածողության զարգացում
- տիկնիկը որպես դերասան օգտագործելու հմտության ձևավորում
Ընթացքը՝ սովորողների հետ միասին պատրաստում ենք ազգային կերպարներ, տիկնիկային ներկայացման համար։ Ընտրում ենք ազգային որևէ ստեղծագործություն և բեմադրում ենք։
Ուսումնական ճամփորդություններ