Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար

Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

  • Ընթերցանության ստուգատես «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» փետրվարի 1– մարտի 13
  • Համագործակցային աշխատանք թատրոն+տեխնոլոգիա․ «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
  • «Աուդիոհեքիաթներ» փաթեթի ստեղծում
  • Տիկնիկային և ստվերային թատրոն
  • Երաժշտություն + թատրոն + տեխնոլոգիա
  • Ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Պատրաստություններ ուրբաթ-համերգներին

Աուդիոհեքիաթներ. փաթեթի ստեղծում

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
  • ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։

Ստվերային թատրոն․ փաթեթի ստեղծում

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
  • ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործելու կարողությունների զարգացում

Ընթացքը․ սովորողները առաջարկված տարբերակներից ընտրում և պատրաստում են ստվերային ներկայացում ցուցադրելու համար համապատասխան էկրան, պատրաստում են կերպարներ, ցանկալի է սև գույնի թղթերով։ Ընտրում կամ հորինում են որևէ հեքիաթ, պատմություն և բեմադրում են։ Արդյունքը տեսանկարահանում են վիդեոտարբերակով և հրապարակում ուսումնական բլոգներում։

Երաժշտություն + թատրոն + տեխնոլոգիա

Նպատակը՝

  • սովորողների մոտ զարգացնել թիմային աշխատելու կարողությունը
  • զարգացնել երևակայությունը
  • զարգացնել ստեղծագործելու ունակությունները
  • ձևավորել և զարգացնել տեխնոլոգիական հմտություններ

Ընթացքը․ Սովորողները իրենց դասացուցակով նախատեսված տեխնոլոգիայի դասին ուսուցչի օգնությամբ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրություններ անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։