
Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Աստղիկ Ալեքսանյանը
Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Աստղիկ Ալեքսանյանը
«Ստեղծագործ TV»-ն շարունակում է իր գործունեությունը: Եթերում կրկին Էլենն է, նա պատրաստում է հիշողությունը զարգացնող հետաքրքիր խաղ:
Այսօր մենք ընկեր Էլիզաբեթի և ընկեր Թագուհու նախաձեռնությամբ գնացել էինք տիկնիկային թատրոն դիտելու՝ «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ինձ շատ դուր եկան նաև երաժշտական համարները։ Այս հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթներից մեկն է։ Բեմադրության մեջ ամենածիծաղելին գայլն էր, որովհետև նա երգում էր ինքն իր մասին։ Եվ ես հասկացա, որ տունը պետք է կառուցել քարից, որպեսզի տունը լինի ամուր և պաշտպանված։
Թատրոնում մենք տեսանք նաև տիկնիկներ, կոլաժներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա։
Լուսանկարները՝ Գոհար Մխիթարյանի
Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:
Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:
Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Աստղիկ Ալեքսանյանը
Հունվարյան ապրումի ճամբարում «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում սովորողների հետ դերասանական արվեստի պարապմունք իրականացրեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային թատրոնի դերասանուհի Մարիամ Շահինյանը։ Պարապմունքը տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ArtաՍահման արվեստանոցում։
«Ստեղծագործ TV»-ն շարունակում է իր գործունեությունը: Եթերում կրկին Էլենն է, նա պատրաստում է ուսումնական ժամացույց, որի միջոցով երեխաները կարող են սովորել ճիշտ օգտվել ժամացույցից, հաշվել և ևս մեկ անգամ զարգացնել տեսողական հիշողությունը:
Ճամափորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբերի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Ճամփորդության օրը՝ հունվարի 23
Ճամփորդության ժամանակահատված՝ 13.30-16.00
Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան Թագուհի Ստեփանյան
Ընթացքը՝ հանդիպում ենք Երևանի պետական տիկնիկային թատրոնի մոտ (Սայաթ-Նովա 4 հասցեում), դիտում ենք թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները, այնուհետև 14.00-15.00 դիտում ենք «Երեք խոզուկները» ներկայացումը: Ներկայացումից հետո նախատեսվում է կատարել զբոսանք Կարապի լճի տարածքում և Օպերայի բակում, երեխաները հնարավորություն կունենան զբոսնել ձմեռային թարմ օդի ներքո, ուտել ադի-բուդի և լուսանկարել քաղաքի ձմեռային գողտրիկ անկյունները:
Նպատակը՝
Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ, ձեռնոցներ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր, լուսանակրելու հարմարանք (հեռախոս):
Ամփոփումը՝ լուսնակարների տեսքով, երեխաները պատումներ են պատրաստում և տեղադրում իրենց բլոգներում: Դիազայնի խմբի սովորողները տեխնոլոգ Թագուհի Ստեփանյանի ղեկավարությամբ պատրաստում են «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթի համար տիկնիկներ, իսկ Թատրոնի խմբի սովորողները Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ բեմադրում են ներկայացում այդ տիկնիկներով:
Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողների հետ միասին աշխատում ենք «Կիկոսի մահը» հեքիաթի վրա։ Սովորողները կարդում և սովորում են իրենց դերերը, որից հետո կպատրաստենք կերպարային տիկնիկներ և կսկսենք բեմադրել։