Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- խոսքը, տրամաբանությունը
- ուսումնասիրելու կարողությունը
Ընթացքը՝ վերցնում ենք բակից գեղեցիկ տերև կամ տերևներ, հորինում ենք փոքրիկ պատմություն, որը կպատմի տերևի մեկօրյա ճամփորդության մասին, այն մասին թե քամին նրան ուր է քշում տանում, ում է հանդիպում, ուրախ է թե տխուր և այլն: Որից հետո նկարահանում ենք վիդեոտարբերակով և հրապարակում մեր բլոգներում: