Նոյեմբերի 9-13ը աշխատանքային նախագիծ

Նախագծային աշխատանքի շարունակում

Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

Ժամանակահատվածը — Նոյեմբերի 2-8-ը

Վայրը — առցանց հարթակ

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • խոսքը, տրամաբանությունը
  • ուսումնասիրելու կարողությունը

Ընթացքը՝ Սովորողները հորինում են պատմություն, որի կերպարները բանջարեղեններն են։ Ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բանջարեղենի գույնը, համը, տեսքը, օգտակար հատկությունները։
Այնուհետև հաստ ստվարաթղթերից պատրաստում ենք փոքրիկ բանջարեղեն խամաճիկները, գունազարդում և խաղում մեր իսկ հորինած հեքիաթը։
Հետագայում հեքիաթը կարող ենք դարձնել փոքրիկ շրջիկ ներկայացում և ցուցադրել այն պարտեզներում։

Ուսումնական աշուն ամփոփում

Նախագծային աշխատանք

Անի Համբարձումյան — Հարավային դպրոց

Սառա Կարապետյան — Արևելյան դպրոց

Սոֆի Օհանյան — Արևմտյան դպրոց

Արև Ավետյան — Հյուսիսային դպրոց